Գերմանիայի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Յուրգեն Կոլերը կարծում է, որ Մարիո Գյոտցեն չպետք է տեղափոխվեր Մյունխենի «Բավարիա», տեղեկացնում է Kicker-ը:
«Անկեղծ ասած, ինձ դուր չի գալիս Գյոտցեի խաղը «Բավարիա»-ում: Այո, նա հասցրել է գոլեր խփել մյունխենյան ակումբում, սակայն Մարիոն դեռ չի կարողանում հաճույք ստանալ իր խաղից:
Նա այլևս չի կարողանում ցուցադրել այն խաղը, որը խաղում էր «Բորուսիա»-ում անցկացրած տարիների ժամանակ»,- հայտարարել է Կոլերը:
Հավելենք, որ Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Մարիո Գյոտցեն մասնակցել է 24 հանդիպման, դարձել 9 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ: