Մոսկվայում անցկացվող Աերոֆլոտ-օփենում A մրցաշարում 4 տուրից հետո Տիգրան Պետրոսյանը և Հովհաննես Գաբուզյանն ունեն 2.5-ական միավոր:
B մրցաշարում Տիգրան Քոթանջյանը, Տիգրան Հարությունյանը և Վահե Բաղդասարյանը վաստակել են 3-ական միավոր և 3 առաջատարներից հետ են մնում կես միավորով: C մրցաշարում Արթուր Ղարագյոզյանը 4 միավորով երկու առաջատարներից մեկն է:
Մրցաշարը մեկնարկել է մարտի 27-ին ու ավարտվելու է ապրիլի 4-ին: Այս մասին տեղեկացնում է Armchess.am-ը: