ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը ապրիլի 1-4-ը պաշտոնական այցով կմեկնի Կիպրոսի Հանրապետություն:
ՀՀ ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից հայտնում են, որ ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության կազմում են ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, պատգամավորներ Վահրամ Բաղդասարյանը, Արմեն Մխիթարյանը, Միքայել
Մանուկյանը եւ Լյուդմիլա Սարգսյանը: