«Ես հպարտանում եմ նրանով, որ նա շատ լավ զինվոր է եղել, հայրենիքն է պաշտպանել: Հողը արյունով են պահում, որդուս արյունն էլ թափվեց. իմ տղան դիրքերում հերոսաբար ընկավ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց մարտի 29-ի երեկոյան ՊԲ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում հակառակորդի կողմից արձակված գնդակից զոհված զինծառայող Հովսեփ Անդրեասյանի հայրը՝ Սամսոն Անդրեասյանը: Նա նշեց, որ որդու կորուստն անդառնալի է, բայց նրա տեսակը` օրինակելի:
Հովսեփի մայրը` Գայանե Գրիգորյանը, ևս նշեց, որ որդին ծառայությանը վերաբերվում էր պատասխանատվությամբ և միշտ խոսում էր հակառակորդին արժանի հակահարված տալու մասին: «Դեպքից առաջ հետը խոսում էի, ասում էր` մա՛մ, ամեն ինչ լավ ա, 100 օր մնաց, կգամ: Չէր վախենում, միշտ ուզում էր դիրքերում լինել, ասում էր` մամա՛, դու հաշվի օրերը, թե երբ պիտի դիրքերից իջնեմ, իսկ ես հաշվում եմ, թե երբ պիտի բարձրանամ»,- պատմեց նա:
Մանրամասները ՝ տեսանյութում