IKEA Foundation բարեգործական հիմնադրամը, որը մտնում է Նիդեռլանդական IKEA-ի կազմում, ներկայացրել է բնակարան, որը մշակվել է հատուկ փախստականների ճամբարի համար, հայտնում է Mashable-ը:
Շինության մակերեսը կազմում է մոտ 17,5 քմ: Նշվում է, որ նման շինությունը հավաքելու համար հարկավոր է 4 ժամից ոչ ավելի:
Այն ստացել է Better Shelter անվանումը, իրենից ներկայացնում է մետաղական վագոն, որի ներսում հարմարավետ պայմաններ կան 5 հոգու ապրելու համար: Ամեն մոդուլ ունի արևային մարտկոց, լուսավորություն ու վարդակներ: Շինության պատերը տաքացվում են հատուկ պլաստիկի փրփուրի միջոցով:
Հաղորդվում է, որ ՄԱԿ-ի փախստականների հարցով գործակալությունը արդեն արել է 10 հազար պատվեր:
Առաջին բնակարանները փախստականների ճամբարներ կուղարկվեն արդեն այս ամառ: