Ժամանակն է վերջ դնել Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) աշխատանքին, ինչպեսև տնտեսական էքսպանսիոնիզմի ամերիկյան քաղաքականության մյուս գործիքներին: RIA Novosti-ի հաղորդմամբ՝ այս մասին ասել է ամերիկացի քաղաքական գործիչ Ռոն Փոլը:
ԱՄՀ-ն, նշում է նա, օգտագործում է ամերիկացի հարկատուների փողերը, որպեսզի աջակցի տնտեսապես թույլ, «ոչ կենսունակ», հաճախ զգալիորեն կոռումպացված կառավարություններին: Դա, իր հերթին, աղճատում է շուկան և ոչ միայն օգուտ չի բերում հենց ամերիկացիներին, այլև վնասում է այն շրջանների բնակիչներին, որոնց օգնում է ԱՄՀ-ն:
Քանի որ հիմնադրամը ֆինանսավորման մեծ մասը ստանում է ԱՄՆ-ից, լիովին տրամաբանական է, որ նա իր գործողությունները հարմարեցնում է Վաշինգտոնի արտաքին քաղաքական նպատակների առաջընթացին, իր հոդվածում գրում է քաղաքական գործիչը:
Փոլը նշում է, որ ոչ մի պատասխանատու ֆինանսական իսնտիտուտ 17 կամ 40-միլիարդ դոլարին համարժեք վարկ չէր տրամադրի վարկառուին, որը դժվարությամբ է փորձում մարել արդեն առկա բազմամիլիարդանոց վարկը: Սակայն անցած ամիս հենց դա արեց ԱՄՀ-ն՝ Ուկրաինային նոր վարկ տրամադրելով: Տնտեսական տեսանկյունից այդ փողն Ուկրաինային չի օգնի դուրս գալ ճգնաժամից, բայց քաղաքական առումով այն կապահովի ԱՄՆ-ի արտաքին քաղաքական ռազմավարաության առաջխաղացումը:
Փոլը համոզված է, որ ԱՄՀ-ն հնարավոր չէ բարեփոխել կապիտալի բաշխման ձևը փոխելու հաշվին, քանի որ նրա ֆինանսավորման աղբյուրները մասնավոր ընկերություններն են, ուստի այդ կառույցը պետք է պարզապես չեզոքացնել, ինչպեսև մնացած բոլոր միջազգային ինստիտուտները, որոնք առաջ են տանում տնտեսական էքսպանսիոնիզմի ամերիկյան քաղաքականությունը և կառավարում են համաշխարհային տնտեսությունը: