Thursday, 18 04 2024
01:00
Ջո Բայդենը կստորագրի Ուկրաինային և Իսրայելին օգնություն տրամադրելու օրինագծեր
00:45
Ճապոնիայում 6,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Իմացել է հանքերի տեղը, հափշտակել է 3մլն․-ի ոսկու հանքանյութեր
00:30
Իրանը Սիրիայից դուրս է բերում ԻՀՊԿ սպաների մի մասին
Սա անում եմ, որ ֆորպոստ չլինենք՝ Հայաստանն ինձ համար ավեի կարևոր է, քան քաղաքական կարիերաս. Փաշինյան
ՀԱՊԿ-ը «տաբու է դրել» սառեցում եզրույթի վրա
Մակունցը հանդիպել է ԱՄՆ կոնգրեսական Գեյբ Ամոյի հետ
Մեր խնդիրն է, որ սահմանամերձ գյուղերում տասնյակներով տներ կառուցվեն. վարչապետ
Պիտի քեզ էլ, պապիդ հիշատակն էլ զոհաբերես հանուն Հայաստանի Հանրապետության. Փաշինյան
00:04
Բորելն առաջադրել է Կլաարի թեկնածությունը
00:00
ՀԱՄԱՍ-ի ղեկավարը այցելել է Թուրքիա
Փրկարարները դուրս են բերել Գյումրու շենքերից մեկի նկուղն ընկած 61-ամյա քաղաքացուն
125 հազար դոլարով 5 զորակոչիկի զինծառայությունից ազատելու համար
Վրաստանի «խորհրդայնացումը» իրականանում է
ԵՄ-ն սկսում է զինել Հայաստանին ոչ մահաբեր զենքով
Ամբաստանյալը հայհոյել, սպառնացել է դատավորին և նրա ընտանիքին
Ռուս խաղաղապահները լքում են իրենց «անպատասխանատվության գոտին»
23:00
ԱՄՆ-ում հայտարարել են, որ Ռուսաստանն իրենց գերազանցում է միջուկային մարտագլխիկների քանակով
22:45
Շուրջ 20 երկիր կես միլիոն միավոր զինամթերք կգնի Ուկրաինայի համար
Ներքին դիսկուրսի սպառնալիքը. պարտությունը ճակատագիր չէ
Բաքուն փորձում է բովանդակազրկել իր պատերազմական հանցագործությունները. փաստեր չունեն
Մահակով բռնաբարելու ակնարկ, ծեծ․ՆԳՆ-ում բելառուսացման պրոցես է՝ Փաշինյանի գիտությամբ
21:50
Սահմանվել է Մեծ Բրիտանիայում ՀՀ դեսպանությանը կից ռազմական կցորդի հաստիք
Podcast կարևորի մասին
21:20
Գերմանիան զսպվածության կոչ է արել Իրանին և Իսրայելին
ՀՀ և Ֆրանսիայի ԱԳՆ-ները քաղաքական խորհրդակցություններում անդրադարձել են տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերի
Ռուսաստանը խոստովանեց պարտությունը
Լիտվան պատրաստ է ամեն կերպ աջակցել խաղաղության գործընթացին. Լիտվայի ԱԳ նախարարը՝ Ալեն Սիմոնյանին
ՌԴ Տյումենի մարզի ութ բնակավայրերում տարհանում է հայտարարվել
ՀՀ և Սաուդյան Արաբիայի ԱԳ նախարարները հայտնել են երկկողմ օրակարգն ակտիվորեն հարստացնելու պատրաստակամություն

Բանակում տեղի ունեցած ցանկացած միջադեպ վկայում է մի որևէ պրոբլեմի մասին. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Հայ-ադրբեջանական շփման գծից շարունակում են նորանոր լուրեր ստացվել հայ զինծառայողների զոհվելու մասին: Կիրակի օրը հերթական զոհն ենք ունեցել, օրը ցերեկով մարտական դիրքում հակառակորդի կողմից խոցվել է ժամկետային զինծառայող, 20-ամյա Հովսեփ Անդրեասյանը: Ընդ որում՝ որքան կարելի է հասկանալ լրատվությունից, ադրբեջանական դիվերսիայի որևէ փորձ չի եղել, և տեղի է ունեցել հեռահար դիուուկահար կրակոց: Զինվորի մահվան հանգամանքները, ինքնին, գալիս են վկայելու, որ տեղի ունեցածի մեջ մեղավոր են ոչ միայն ադրբեջանցի դիպուկահարները. գործ ունենք նաև մարտական դիրքի ինժեներատեխնիկական ոչ բավարար վիճակի կամ մարտական կարգապահության պակասի հետ: Ի սկզբանե հասկանալի է, որ եթե առաջին գիծ է, ընդամենը մի քանի հարյուր մետր այն կողմ ադրբեջանցի դիպուկահարներ կան և հարմար թիրախ գտնելուն պես նրանք կրակելու են: Եվ ուրեմն հրամանատարության առաջին խնդիրն է՝ մարտական դիրքը կառուցել, կահավորել այնպես, որ հերթապահություն իրականացնող զինվորը որևէ կերպ տեսանելի չլինի հակառակորդի համար, որովհետև սա հեռահար խոցումից խուսափելու միակ եղանակն է: Մարտական դիրքերը հիմնականում կառուցված և կահավորված են հենց այս սկզբունքով: Բայց ժամանակի ընթացքում, անձրևի, հալոցքի, քամու հետ հողաթմբերը մաշվում են, պաշտպանիչ վահանակները տեղից ընկնում են, խրամատի մեջ հող է լցվում, ու ստորին մակարդակը բարձրանում է, դիտակետերի քողարկումները մաշվում են, ու եթե հրամանատարական կազմը ամենօրյա ուշադրություն չի դարձնում, ժամանակին չի արձանագրում և լուծում այս խնդիրները, տեղի են ունենում նման ողբերգական դեպքեր: Ցանկացած զինվորական կասի, հնարավոր չէ, որ մարտական դիրքում ամեն ինչ արված լինի պատշաճ մակարդակով, և հակառակորդի դիպուկահարը կարողանա խոցել այնտեղ ծառայություն իրականացնող զինվորին: Եթե ինժեներատեխնիկական իմաստով ամեն ինչ կարգին է, նշանակում է կարգապահության խնդիր կա և կարգապահական խախտման պատճառով է տեղի ունեցել ողբերգությունը, կարգապահության պակասի ապտճառով է զինվորը տեսանելի դարձել հակառակորդին։

Բանակում տեղի ունեցած ցանկացած միջադեպ, ցանկացած միջադեպ առանց բացառության, վկայում է մի որևէ պրոբլեմի մասին, և եթե մենք պատշաճ մակարդակով այդ պրոբլեմին չարձագանքենք, հետևանքները կլինեն աղետալի»։

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում