Մեգան Ֆոքսը փայլում է հերթական փայլերես ամսագրի շապիկին: Այս անգամ դերասանուհին դարձել է Harper’s Bazaar Arabia ամսագրի թարմ համարի հերոսուհին: Հարցազրույցում 28-ամյա աստղը խոսել է այն մասին, որ մարդիկ սխալմամբ իր մեջ ինքնահավան գեղեցկուհու են տեսնում:
Կինոյում խաղացած իր դերերի մասին Մեգան պատմել է. «Ես դեռ երեխա էի, երբ խաղացի «Տրանսֆորմերներում»: Ես անգամ գաղափար չունեի, թե ինչ պետք է անեի: Սակայն կադրում առանձապես ոչինչ էլ չպետք է անեի, այնպես որ ես դա լավ էի հասկանում և սրտիս մոտ չէի ընդունում: Սակայն, հետագայում ինձ էին մոտենում հայտնի մարդիկ, ինչպիսին Քվենտին Տարանտինոն է և ասում, որ իրենց դուր է եկել իմ խաղը: Նշանակում է, ինձ մոտ ամեն ինչ ստացվել է»:
Դերասանուհին խոստովանել է, որ մարդկանց մեծամասնությունը կարծում է, որ նա բավական խելացի, կրթված, լուրջ չէ, այլ միայն ինքնահավանի մեկն է: Սակայն, դերասանուհին համաձայն չէ այդ կարծիքի հետ և այն սրտին մոտ չի ընդունում:
Հիշեցնենք, որ Մեգանը և նրա ամուսինը՝ Բրայանը երկու որդի են դաստիարակում՝ երկու տարեկան Նոանին և մեկ տարեկան Բոդիին: