Thursday, 18 04 2024
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Ստոլտենբերգը հայտարարել է՝ ՆԱՏՕ-ն աշխատում է ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգեր ուղարկել Ուկրաինա
Բաքուն բացեց Քյուրեջիքի գաղտնիքը. Ռուսաստանը հեռանում է, որ մնա՞ Ադրբեջանում
Սահմանազատումը սառեցվում է. վճռորոշ կլինեն արտաքին ազդակները
Գեբելսի մակարդակի պրոպագանդա է Վրաստանում
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ

Ես ինձ տեսնում եմ երկրի ուժային կառույցների պատասխանատու պաշտոնում. Ժիրայր Սեֆիլյան

«Առաջին լրատվական»-ի Realpolitik հաղորդաշարի հյուրն է Հիմնադիր խորհրդարանի առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանը:

Այսօր քաղաքական դաշտում հիմնական և գլխավոր դերակատարը Հիմնադիր խորհրդարանն է, և Դուք, ըստ էության, խոստանում եք վերցնել հրապարակը և առաջիկայում առաջնորդել ժողովրդին այնպիսի գործողությունների ու քայլերի, որոնք արդեն հասցրել են տարբեր մեկնաբանությունների առիթ դառնալ: Դուք շաբաթ օրը Գյումրիում էիք, և իշխանություններն իրենց ոճով ցուցադրում են, թե ինչքան եղկելի քայլերի են ընդունակ` կասեցնելու համար որևէ գործողություն, որը կարող է, նրանց պատկերացմամբ, վերահսկողությունից դուրս գալ:

Անշուշտ, այն բոլոր մեթոդները, որ իշխանությունը, ես կասեի՝ հակառակորդը կիրառում է մեր նկատմամբ մեզ չի զարմացնում: Մեր համոզմամբ` ռեժիմն ամեն գնով խնդիր է դրել մինչև ապրիլի 24-ը չեզոքացնել այս շարժման կորիզը: Այն բոլոր ռեպրեսիվ գործողությունները, որ մենք տեսնում ենք` սկսած անցած տարվա վերջից` սկսեցին ծածուկ ձևով մեր ավտոմեքենաները վառել, ակտիվիստներին են թիկունքից հարվածում և այնպիսի հարվածներ, որոնք կարող են նույնիսկ մարդու կյանքին սպառնալ, դրա ապացույցն են: Նոր տարուց նրանք ավելի ագրեսիվ մեթոդների սկսեցին դիմել: Ես կարող եմ Բերձորը հիշել, թե ինչպիսի պետական ահաբեկչություն էր: Անկախ մեր կազմակերպվածությունից` մեր բախտը բերեց Բերձորում, այդ օրը շատ ավելի վատ կարող էր լինել: Ես կարծում եմ, որ հույսեր էին կապում Բերձորի գործողությունով կասեցնել մեր շարժումը:  Այսինքն` այդ օրը կարող էին մարդիկ մահանալ, կարող էին ամիսներով հիվանդանոցներից դուրս չգալ, և 2015-ը այդպես անցներ: Բայց մենք մեր ընթացքը շարունակում ենք: Դրանից հետո ականատես եղանք Գյումրու սպառնալիքներին. մարտի 7-ին հասել էինք մինչև Գյումրու մուտքը, տեղեկություններ ունեինք, որ այնտեղ ինչ-որ խժդժություններ են սպասվում: Մենք դիտավորյալ փորձում էինք խուսափել կոնֆլիկտներից և այդ օրերին խուսափում Գյումրի մտնելուց, բայց քանի որ գիտեինք, որ Գյումրու ժողովուրդը սպասում է մեզ, չէինք կարող մուտք չգործել` հանրահավաքի տեսքով: Մեզ թույլատրել էին, իրավապահ մարմինները պարտավոր են Սահմանադրությամբ տեր կանգնել այդ հանրահավաքներին, բայց բոլորս տեսնում ենք, թե ինչ տեղի ունեցավ Գյումրիում: Դժբախտաբար, կարծես իրավապահ մարմինները այդպես էլ չեն հասկանալու մինչև ապրիլի 24-ը: Ես վստահ եմ, որ իրավապահ մարմիններում աշխատողների մեծ մասի սրտով չէ այն, ինչ նրանք անում են: Ես վստահ եմ, որ, ապրիլի 24-ից սկսած, այդ կառույցը սկսելու է ծառայել մեր ժողովրդին: Եթե 24-ից հետո էլ նրանք շարունակեն այս պահվածքը, ես կարծում եմ, որ ժողովուրդը նրանց կստիպի, որ վերադառնան իրենց առաքելությանը:

Հայաստանի իշխանությունների հասցեին տարբեր բնորոշումներ են հնչել՝ մոնղոլ-թաթարներ, թալանչիներ, նույնիսկ` պոռնիկներ: Դուք նրանց հակառակորդ եք անվանում: Պատահակա՞ն է այս բնորոշումը, թե՞ Դուք մտածված ավելի խորքային իմաստ եք դնում դրա տակ:

Անշուշտ, պատահական չէ: Հակառակորդ` այն իմաստով, որ այս կառավարող ռեժիմն, ըստ էության, ոչ թե ծառայում է մեր ժողովրդին, այլ կեղեքում է: Սա բավարար է, որպեսզի մենք այդ ադմինստրացիային կոչենք հակառակորդ: Մեր ժողովուրդն էլ պետք է գիտակցի, որ նրանք հակառակորդ են: Այսինքն` չպետք է խաբվել, որ նրանք հայանուն են, և հայանուն մարդիկ չեն կարող այնքան վնաս հասցնել մեր ժողովրդին, այդպես չէ: Հայանուն մարդկանց կողմից այն, ինչ կատարվեց այս տարիների ընթացքում, գուցե օտարը չէր անի: Այսինքն` ախտորոշումը պետք է ճիշտ տալ, որ մենք կարողանանք հաջորդ քայլերը որոշել:

Շանթի ճակատագրից չե՞ք վախենում:

Ամեն ինչ սպասելի է: Մեր տեսակն, ըստ էության, այս պայքարի մեջ նորություն չէ: Մենք իրար ճանաչում ենք` բանտային ճանապարհներ անցնելով, և բոլորս էլ գիտենք, թե ինչպիսի անհեթեթ ձևով է այս ռեժիմն ընդունակ մարդկանց հալածել, բանտարկել և այլն: Այդ վտանգը կա, սակայն, ի տարբերություն Շանթի… Նա իր արարքով ուզեց արթնացնել, նա իր արարքով ուզեց օրինակ ծառայել, որ ուղին միայն ապստամբության մեջ է: Շանթը միամիտ չէ, որ գիտակցեր, թե 20-25 հոգով կարելի է հարձակվել այս ռեժիմի վրա ու վերցնել երկրի ղեկը: Բնական է, որ Շանթը պատգամ էր ուղղում` այսպես այլևս հնարավոր չէ:  Ի տարբերություն Շանթի, մենք մի քանի շաբաթ առաջ չհայտարարեցինք, որ այսօր ոտքի ենք կանգնում: Մենք տարիներ շարունակ աշխատում ենք այդ ուղղությամբ, երկար ժամանակ է` ժողովրդին իրազեկում ենք մեր ծրագրերի մասին: Մենք զուգահեռ լեգիտիմացման ուղին գտել ենք: Ուզում եմ ասել` եթե հակառակորդը համարձակվի մինչև ապրիլի 24-ը ռեպրեսիվ միջոցներով շարժումը կասեցնել, ես համոզված եմ, որ ապրիլի 24-ին նրանք կստանան ժողովրդի ցասումը:

Իսկ չե՞ք կարծում, որ ժողովրդի համար էլ շատ հանկարծակի էին ձեր` նման տեսակի քայլերը կամ ուղերձները: Դուք էլ, կարծես, հանկարծակիի եկաք պատեհ հնարավորությունից, երբ հրապարակը պարպվեց Ծառուկյանից հետո, և ձեզ համար նման հնարավորություն ստեղծվեց`  ազատ մանևրել, նավարկել քաղաքական դաշտում:

Քանի որ մեր նպատակները բարի են, ազնիվ են, մեր շուրջը կատարվող անցուդարձերը դրականորեն են մեզ օգնում: Այս ամիսների ընթացքում մեր հակառակորդը պարբերաբար սխալվել է, և ես համոզված եմ, որ այդ սխալները բազմիցս շարունակվելու են, համոզված եմ, որ դրանք մեզ օգնելու են: Սերժ Սարգսյանը տակավին շատ կզղջա իր` փետրվարի 12-ի ելույթի համար: Նա հնարավորություն էլ չունի ուղղելու այն սխալը, որը կատարեց: Այն ընդդիմությունը, որը վերահսկելի էր նրա կողմից, երկար տարիներ միշտ հաջողում էր ժողովրդի ըմբոստացման ալիքը վերահսկելի դարձնել ու այդ գոլորշին բաց թողնել: Նա ինքն իր ձեռքով ջարդեց իր կողմից վերահսկելի մի գործիք, որը նպաստում էր իր ռեժիմի պահպանմանը:

Փաստորեն, Դուք նաև օգտվում եք ստեղծված իրավիճակից:

Այո, մեզ երբեք չէր հաջողվի միլիոններ ծախսել ու հասնել այն նպատակին, ինչի որ հասել ենք այսօր: Հակառակորդը, գործելով սխալը սխալի ետևից, այնպիսի իրավիճակ ստեղծեց երկրում, որ մենք ցցվենք: Մեր նպատակը նաև ցցվելն էր: Մենք երկար ժամանակ ինֆորմացիոն բլոկադայից դուրս գալու խնդիր ենք դրել: Ավտոերթերի գլխավոր նպատակներից մեկն էլ դա է եղել: Բարեբախտաբար, հակառակորդի սխալներից մեկն էլ այն է եղել, որ մեզ օգնում են:

Դուք ասում եք, որ պատրաստ եք վտանգվել հանրային գործողությունների ընթացքում, և ասում եք, որ չեք կարող երաշխավորել որևէ մեկին, որ իշխանությունները չեն վնասի այդ գործողությունների ընթացքում: Դրանով պատասխանատվության բեռը Ձեր վրայից չե՞ք գցում:

Մենք այս ընթացքը չենք որակում որպես դասական քաղաքական գործընթաց՝ շարժումն անվանելով ազգային-ազատագրական: Մեր ժողովուրդը ուշ թե շուտ հասկանալու է, որ եկել են այն շրջանակի մարդիկ, ովքեր մինչև վերջ գնալու են: Սա շատ կարևոր հարց է, որովհետև, այս տարիների ընթացքում գործելով, միշտ վերջում ընկրկել է: Եվ դա հիասթափություն է առաջացրել մեր ժողովրդի մոտ: Մենք այսօր փորձում ենք մեր խոսքը տեղ հասցնել` միաժամանակ հասկանալով, որ այն ամբողջությամբ տեղ չի հասնում: Մենք երկու հարցադրում ենք դրել՝ մեր ժողովուրդն ուզո՞ւմ է ռեժիմի փոփոխություն, և կարո՞ղ ենք դա անել, թե՞ ոչ: Ես համոզված եմ, որ 6 ամիս առաջ մեր դիրքերը շատ ավելի թույլ էին, քան հիմա: Ես համոզված եմ, որ մինչև ապրիլի 24-ը  մեր դիրքերն ավելի ուժեղանալու են: 24-ից սկսած` մենք արդեն կկարողանանք ժողովրդի մի հատվածին ոտքի հանել և այդ օրերին սկսելու ենք մեր խաղաղ մոբիլիզացիան: Առիթից օգտվելով` ասեմ, որ մենք այդ օրը չենք պատրաստվում որևէ խժդժություն անել, որևէ միջոցառման չենք խանգարի, ընդամենը սկսելու ենք խաղաղ մոբիլիզացիան, իսկ մեր անհնազանդության գործողությունները, հավանաբար, կսկսենք 25-ից: Մենք գիտակցում ենք մեր պատասխանատվությունը, ժողովուրդը չի կասկածում, որ ընդհանուրի համար պատրաստ ենք գնալ զոհողության` ընդհանուրի համար ծառայելու, այլ ոչ թե կլպելու: Ինչո՞ւ 24-ին, որովհետև այդ օրը մեր ժողովուրդը շարժվում է, տնից դուրս է գալիս: Շարժվում է ոչ միայն ֆիզիկապես, այլև մտովի: Անկախ մեր կամքից` ժողովրդի մեջ այդ օրը միասնականություն է լինում: Մենք համոզված ենք, որ այդ հոգեբանական վիճակը ևս մեզ օժանդակելու է:

Հիմնական անհանգստությունները հենց այդ օրվա կապակցությամբ  են, մարդիկ մտահոգ են, որ ձեր որոշումը կապում եք 100-ամյա տարելիցի միջոցառումների հետ, երբ Հայաստանում պետությունների ղեկավարներ, լուրջ պաշտոնյաներ են լինելու տարբեր երկրներից:

Բավական խնդրահարույց է մեր որոշած օրը, և այս ընթացքում կարող եմ ասել, որ ում առաջին անգամ տեղեկացնում ենք այդ մասին, արձագանքը բացասական է, սակայն երբ փորձում ես բացատրել, թե ինչո՞ւ այդ օրը, երբ փորձում ես բացատրել, որ այդ օրը սուգի օր չէ, երբ փորձում ես հասկացնել մարդկանց, որ Եղեռնի գլխավոր պատճառը հայկական կողմից այն թերությունն էր, որի արդյունքում մենք այդ օրերին չունեինք պետություն, այսինքն` եթե մենք չենք ուզում, որ ցեղասպանություն կրկնվի, ապա մենք պարտավոր ենք օր առաջ պետություն ստեղծել: Մենք տարին նույնպես պատահական չենք ընտրել, նրա համար չենք ընտրել, որ 100-ամյակ է: Ընտրել ենք նրա համար, որ մենք այլևս 2016, 2017, 2018 թթ. ռեսուրս չունենք: 2015-ին անում ենք գլխավորապես մարդաթափության պատճառով: Այն, ինչ հիմա ենք փորձելու անել, 1-2 տարի հետո չի ստացվի: Ապրիլի 24-ի նախորդ օրը և հաջորդ օրերին այս ռեժիմի ձեռքերը բավականին կաշկանդված են լինելու: Դա է նրանց սարսափեցնում, որ այս շարժումը չպետք է հասնի մինչև ապրիլի 24-ը: Եվ երբ հաջողվի մոբիլիզացիան իրականացնել, և երբ դրա գլխին կանգնած են մեր նման մարդիկ, այս ռեժիմին այլ բան չի մնում, բացի ձեռքերը բարձրացնելուց: Նրանք սա գիտակցում են, և դա է պատճառը, որ նրանք այսօր հարձակվում են մեզ վրա՝ հույս ունենալով, թե մենք կընկրկենք և չենք հասնի մինչև ապրիլի 24:

Ասում եք` եթե իշխանությունը գնա բռնության, կստանա պատրաստի բռնություն, և դուք, ըստ էության, ինքնապաշտպանության պատրաստ լինելու հայտարարություն եք անում: Ո՛չ 1996ին, ո՛չ 1998-ին, ո՛չ 2003-ին, ո՛չ 2004-ին, ո՛չ էլ 2008-ին կամ 2013-ին  իշխանությունները չէին ասում, որ իրենք պատրաստ են բռնություններ գործադրել: Նրանք այլ գործողություններ էին ձեռնարկում , բայց անհրաժեշտ պահին բոլորովին այլ ուժեր էին մոբիլիզացնում բնակչության և խաղաղ ցուցարարների դեմ: Դուք պատրա՞ստ եք նման զարգացումների:

Այո, մենք պատրաստ ենք: Բոլորս գիտենք, որ այս ռեժիմը ընտրությունների միջոցով չէ, որ եկել ու բազմել է այդ աթոռին, և ընտրություններով չէ, որ հեռանալու է, միայն` ժողովրդի պարտադրմամբ: Ժողովրդի կամքի պարտադրումը կարող է լինելու երկու ճանապարհով՝ ցնցումային և ոչ ցնցումային: Մենք, իհարկե, ընտրել ենք ոչ ցնցումային ուղին: Եթե նրանք պետք է խանգարեն մոբիլիզացիային, ժողովրդի վրա բռնություն կիրառեն, ինչպես մարտի 1-ին, ապա մենք այսօրվանից ասում ենք, որ ժողովուրդն իրավունք ունի ինքնապաշտպանվելու՝ ի պատասխան բռնությանը կստանան համապատասխան, լիարժեք բռնություն:

 

Ավելին՝ տեսանյութում։

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում