Մեքսիկայի «Կերետարո»-ի բրազիլացի ֆուտբոլիստ Ռոնալդինյոն իր ակումբի կազմում դարձել է Մեքսիկայի գավաթակիր:
Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստը «Պուեբլա»-ի դեմ խաղում դարձել է գոլի և գոլային փոխանցման հեղինակ:
Հանդիպման հաղթողը որոշվել է հետխաղյա 11 մետրանոցներով (4:1):
«Գավաթը նվաճելը լրացուցիչ մոտիվացիա է տալիս մրցաշրջանի վերջում»,- գրել է Ռոնալդինյոն իր թվիթերյան միկրոբլոգում: