Քիչ առաջ Armlur.am-ի խմբագրություն է ահազանգել Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ Գայանե Ղուկասյանը և հայտնեց, որ իր որդուն` 10-ամյա Մարտիկ Խաչատրյանին, իր հարևանուհիները դաժան ծեծի են ենթարկել:
Քաղաքացին լացակումած հայտնեց, որ անչափահաս որդին էպիլեպսիայով է տառապում և ծեծից հետո արդեն 6 անգամ հիվանդությանը բնորոշ ցնցումներ է ունեցել. «Անընդհատ բուժօգնության ենք դիմում: Խեղճ երեխայիս մայր ու աղջիկ այն աստիճան են ծեծել ու վախեցրել, որ անդադար դողում է»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում