Պրոֆեսիոնալ բռնցքամարտի 5 քաշային կարգերում աշխարհի չեմպիոն Ֆլոյդ Մեյուեյզերը վստահ է, որ հաղթելու է Մենի Պակյաոյին:
Մեյուեյզերը հայտարարել է, որ մտադիր է ուսումնասիրել մրցակցի ուժեղ կողմերն ու հաղթել նրան «նրա իսկ զենքով»:
«Շատ բռնցքամարտիկներ կան, որոնք այս կամ այն հատվածում թերանում են, բայց հաջող կարիերա ունեն: Մտադիր եմ բացահայտել Պակյաոյի ուժեղ կողմերն ու նրան հաղթել իր իսկ զենքով»,- Մեյուեյզերի խոսքերը մեջբերում է Boxing Scene-ը:
Հիշեցնենք, որ վերոգրյալ մենամարտը կայանալու է մայիսի 2-ին՝ Լաս-Վեգասում: