Քիչ առաջ Ազգային ժողով ժամանեց Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի գլխավորած պատվիրակությունը։ Ռուսական պատվիրակությունը հանդիպելու է խորհրդարանական խմբակցությունների հետ։ Պատվիրակությունը ԱԺ էր ժամանել հավանաբար ճաշելուց հետո, քանի որ սրահ մտնելուն պես՝ նրանցից սկսեց ալկոհոլի հոտ բուրալ։
Ընդ որում, ԱԺ այն սրահը, որտեղ պետք է տեղի ունենա հայ և ռուս խորհրդարանականների հանդիպումը, գտնվում է ռուսների տիրապետության ներքո։ Ս. Նարիշկինի թիկնապահներն ու արարողակարգի աշխատողներն են որոշում՝ ով որտեղ կանգնի կամ նստի։ Նրանք հայ բոլոր լրագրողներին ու օպերատորներին տարհանեցին այն հատվածից, որտեղ պետք է նստի Նարիշկինն իր շքախմբով։ Հակառակ դեպքում սպառնացին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանին շրջապատել իրենց օպերատորներով։
Արդյունքում Նարիշկինի ու իր շքախմբի թիկունքը մնաց ազատ ու ապահով։