Thursday, 28 03 2024
Եվրանեսթում մենք կողմ ենք քվեարկել մեր ընդդիմադիրների առաջարկին, իրենք մերին`ոչ.շատ բան չփոխվեց
Բաքվի վարքագիծն անընդունելի է. Բաքոյանը՝ ԼՂ-ի նախկին ղեկավարներից հարցազրույցներ վերցնելու մասին
Իսրայելը հայտնել է Լիբանանից հրթիռների արձակման մասին
17:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վրաստանը մտադիր է երկու տարվա ընթացքում 3,7 մլրդ լարի ծախսել կլիմայի փոփոխության դեմ պայքարի համար
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց Հայաստանը չի քննարկում. ՔՊ պատգամավոր
Օր առաջ հայտարարել ռուսական ռազմակայանը ՀՀ-ից հանելու մասին. Հայկ Միրզոյան
Անհապաղ դո՛ւրս գալ ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից. Ժողովրդավարական հասարակական-քաղաքական ուժերի հայտարարությունը
«Հայ-վրացական հարաբերությունները ռազմավարական մակարդակի են». Ռուբինյան
«Եվրամիությունը հիասթափեցրել է Վրաստանին». Պապուաշվիլի
Մենք Հայաստանին օգնելու պարտականություն ունենք ագրեսորի դեմ պայքարում․ Անն-Լորանս Պետելի հարցազրույցը
Բաքուն «ջրային ագրեսիա» է նախապատրաստում
Ղրղզստանը հայտնել է ՌԴ-ում ահաբեկչություններին մասնակցելու համար երկրի քաղաքացիներին հավաքագրելու փորձերի մասին
Բրյուսելյան սեղանին երաշխիքների փաստաթուղթ կլինի. Բաքվի նկրտումները չեն հաջողվելու
16:07
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավարն այցելել է Հյուսիսային Կորեա
Ոսկեպարում սադրիչներ են վխտում. ռուսների ձեռքի գործն է
Գյումրիում հանրային սննդի օբյեկտը կվերսկսի իր գործունեությունը
Այն ինչ ստացանք Արցախում, ստանալու ենք նաև ՀՀ-ում՝ եթե այս տեմպերով շարունակենք. Ստյոպա Սաֆարյան
Մնանք ՌԴ-ի հետ, կմնանք Ռուսաստան-Թուրքիա-Ադրբեջան եռանկյունում, որտեղ խնդիրները կլուծվեն մեր հաշվին
Ավարտվել է Հրազդան քաղաքի 64–ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը
Ո’չ Կոնսերվատորիան, ո’չ «Գոյ» թատրոնը չեն ընդունում ձեր որոշումը. պատգամավորը՝ ԿԳՄՍ նախարարին
Կրթությանը հատկացվող բյուջեն 38%-ով ավելացել է՝ 2023-ի համեմատ. ԿԳՄՍ նախարարի հաշվետվությունը՝ ԱԺ-ում
15:30
Արտասահմանյան ընկերությունների վնասները ՌԴ-ի շուկայից հեռանալու պատճառով գերազանցել են 107 մլրդ դոլարը. Reuters
15:20
«Ռուսաստանը մեկ ամսից ավել գիտեր ահաբեկչության նախապատրաստման մասին». Բուդանով
Ադրբեջանի ՄԻՊ-ը Ստեփանակերտում հանդիպել է այնտեղ մնացած հայերին
Վաշինգտոնի արձագանքը Բաքվի շանտաժին
14:50
Գազայի հիվանդանոցների ⅔-ը չեն գործում. ՄԱԿ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ապրիլի 5-ը թույլ չի տա իրագործել ՀՀ-ն կազմաքանդելու ռուս-թուրք-ադրբեջանական համաձայնությունը
14:30
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել մի շարք ընկերությունների նկատմամբ՝ Հյուսիսային Կորեայի հետ կապերի համար

Եվրամիությունը այս համակարգի հետ հանցակից է. Զարուհի Փոստանջյան

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

-Տիկին Փոստանջյան, Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ մամուլում գրվեց, որ սպասվում է մեծ համաներում: Ձեր կարծիքով՝ որքանո՞վ է տեղին այսքան հաճախակի համաներումներ իրականացնել մեր երկրում, և ո՞ւմ վրա պետք է այն տարածվի:

-Ընդհանրապես, նման հաճախականությամբ համաներումների անցկացումը բնորոշ է ավտորիտար ռեժիմներին, երբ հասկանալի է, որ մեծ թվով մարդկանց ուղղակի ազատազրկել են, արդյունավետ դատական մեխանիզմ չի աշխատել, որովհետև մինչև համաներման հասնելը կա նաև պայմանական վաղաժամկետ ազատելու հնարավորություն: Այստեղ էլ, քանի որ գործում է կոռուպցիոն մեխանիզմ, դատապարտված քաղաքացիները հնարավորություն չունեն այդ մեխանիզմից օգտվելու և ստիպված են լինում սպասել համաներման ակտին:

Դատական համակարգն արդյունավետ չի գործում, քաղաքական համակարգն ավտորիտար է, հետևաբար որպեսզի բանտախցերը մեծ թվով բանտարկյալներ չունենան, պարբերաբար դիմում են համաներման:

-Այսինքն՝ համաներումը բնորոշ է ավտորիտար ռեժիմների՞ն:

-Միանշանակ, եթե նայում ենք վիճակագրությանը, հասկանում ենք, որ, այո, համաներման ակտի ընդունումը բնորոշ  է ավտորիտար ռեժիմներին:

-Ո՞ւմ վրա պետք է տարածվի համաներումը: Մասնավորապես, որպես կանոն՝ համաներումը չի տարածվում այն անձանց վրա, որոնք հնարավորություն չեն ունեցել փոխհատուցել իրենց հասցրած նյութական վնասը: Որքանո՞վ է այս դրույթն արդարացի, երբ հնարավորություն չի տրվում այդ մարդկանց ազատության մեջ աշխատել և փոխհատուցել վնասը:

-Ես կարծում եմ, որ պետք է բանտախցում գտնվող անձը հնարավորություն ունենա նաև հետագայում այդ քաղաքացիական հայցը բավարարելու: Ակնհայտ է, որ բանտախցում նա չունի հնարավորություն աշխատելու, գումար վաստակելու, որպեսզի կարողանա այդ գումարը վճարել: Նրա ընտանիքի անդամներն առանց այդ էլ գտնվում են սոցիալապես ծանր վիճակում, որովհետև բանտարկյալ ունենալը, նրան պահելն արդեն լրացուցիչ ծախս է ու բեռ ընտանիքի համար: Այսինքն՝ պետք է հնարավորություն ընձեռել, որպեսզի կարողանան վաստակել, հետևաբար նրանց այդ հիմքով բանտախցում թողնելը, կարծում եմ, արդյունավետ չէ:

-Ցմահ ազատազրկվածներից ոմանք արդեն 20 տարուց ավելի բանտարկված են, արդյո՞ք նրանք ևս չպետք է իրավունք ունենան ազատության մեջ հայտնվելու: Ընդհանրապես, ցմահ ազատազրկվածների մասով ինչ խնդիրներ ու օրենսդրական բացեր կան:

-Պայմանական վաղաժամկետ ազատման խնդիրն իրենց էլ է առնչվում, որովհետև նրանցից շատերի մոտ արդեն լրացել են այդ ժամկետները, որից հետո նրանք այդ իրավունքը պետք է ունենան և իրացնեն, բայց այստեղ մեծ խնդիրներ կան: Նախ՝ մենք ժամանակին ընդհանրապես չենք ունեցել ցմահ ազատազրկման ձևով պատիժ: Ունեցել ենք մահապատիժ կամ առավելագույն չափով ազատազրկում: Երբ քրեական օրենսգիրքը փոխվեց, ոչ ընթացակարգային կարգով որոշում կայացվեց, որ մահապատժի ենթարկվածների պատիժը փոխվի ցմահ ազատազրկման: Այստեղ պետք է լինի քաղաքական կամք և համակարգված մոտեցում, որպեսզի այս հարցերը նույնպես լուծվեն: Եթե մարդը փոխվել է զղջացել է, վտանգավոր չէ հասարակության համար, և դրա համար կան համապատասխան փաստաթղթեր, իսկ որոշ դեպքերում այդ փաստաթղթերը կան, բայց նրանց այդպես էլ ազատ չեն արձակում, ապա այդ դեպքում միանշանակ պետք է, որ անձը վերադառնա հասարակություն: Սա նույնպես կոռուպցիոն մեխանիզմի հետևանք է: Արդյունքում այն մարդիկ, որոնք չպետք է լինեն ազատության մեջ, հայտնվում են ազատության մեջ, իսկ նրանք, որոնք բնութագրվում են դրական, նրանք շարունակում են պատիժ կրել:

 

 

Ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում