Իտալական «Միլան»-ի նախկին հարձակվող Ալեշանդրե Պատոն, ով ներկայումս հանդես է գալիս բրազիլական «Սան-Պաուլու»-ում, չի բացառել, որ կհամալրի «Ինտեր»-ի կազմը:
«Ինչու՞ չհարմարվեցի «Միլան»-ում. այնտեղ նույնիսկ չէի կարողանում երկու անընդմեջ խաղ անցկացնել:
Կարող եմ կարիերաս շարունակել «Ինտեր»-ում: Այն հրաշալի թիմ է: Երբեք հնարավոր չէ կանխագուշակել՝ ինչպես կզարգանան իրադարձությունները»,- Պատոյի խոսքերը մեջբերում է A Bola-ն: