ՎՊ նախագահ Իշխան Զաքարյանը խուսափում է Սոթքի եւ Մեղրաձորի հանքավայրերը անբարեխիղճ եւ ապօրինի օգտագործած «Գեոպրոմայնինգ գոլդ» ընկերության սեփականատերերի անունները նշելուց: «ՎՊ նախագահին սուբյեկտիվ դաշտ մի՛ տարեք: Իհարկե, մենք անուններ գիտենք, բայց եթե ես սկսեմ խոսել անուն-ազգանուններով, ապա ցանկացած իմ հանդիպումը լրագրողների հետ կգնա սուբյեկտիվ դաշտ, եւ ինչ գնահատական ասես, որ չի հնչի»:
Անդրադառնալով Վերահսկիչ պալատին օրենքով տրված լիազորություններին` Իշխան Զաքարյանը նշեց, որ չի բողոքում իր լիազորությունների սահմանից. «ՎՊ-ի առաջ փակ դռներ չպիտի լինեն: Մեր օրենքը վատը չէ, բայց նաեւ չեմ կարող ասել, թե այդ օրենքը մեզ ամեն ինչ թույլ է տալիս: Կան խնդիրներ, որոնց համար լրացուցիչ լիազորություններ են անհրաժեշտ»:
Զաքարյանը տեղեկացրեց, որ այժմ իրենք աշխատում են օրենսդրական որոշակի դրույթների վրա եւ ներկայացնելու են ԱԺ: