Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Անդրեա Պիրլոն վերականգնվել է ազդրի վնասվածքից:
Իտալացի կիսապաշտպանը վերսկսել է մարզումները՝ վերականգնողական ծրագրի ավարտից հետո:
Պիրլոն խաղադաշտ դուրս չի եկել փետրվարի 20-ից: Վնասվածքի պատճառով նա ստիպված էր բաց թողնել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում կայացած «Բորուսիա»-ի հետ խաղը: