«Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին գործադիր տնօրեն Դևիդ Գիլը, ով վերջերս դարձել է ՖԻՖԱ-ի փոխնախագահ ու հանդիսանում է Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիայի փոխնախագահը, չի բացառել, որ Անգլիան «Մունդիալ-2030»-ի անցկացման հայտ է ներկայացնելու:
Գիլը նշել է, որ դա տեղի կունենա միայն այն բանից հետո, եթե «Մունդիալ-2026»-ի հյուրընկալող երկրի ընտրությունները (կայանալու է 2017թ.) տեղի ունենան արդար պայքարում ու առանց սկանդալների:
Ֆուտբոլի աշխարհի 2026թ. աշխարհի առաջնության անցկացման հիմնական հավակնորդը համարվում է ԱՄՆ-ը: