Սպառողական տեխնիկայի թեստերի հեղինակը, որը հայտնի էր Keaton անունով, հրապարակել է երկու վիդեո, որտեղ ցույց է տվել Samsung-ի նոր ֆլագմանային սմարթֆոնի կայունությունը հարվածներին ու խոնավությանը: Երկու հոլովակներն էլ հասանելի են YouTube-ի TechSmartt ալիքում:
Ի զարմանս թեստի հեղինակի՝ էկրանի ապակին ու ապակե հետին պանելը հաջողվել է կոտրել միայն հենց այդ երկու կողմով մտադրված հարվածի ժամանակ:
Դեպքերի մեծամասնության ժամանակ, երբ սմարթֆոնը «պատահաբար» ընկել է նրա ձեռքից, հարվածն ստացել է մետաղական շրջանակը, ինչը գրեթե չի վնասել սարքը:
Խոնավության դեմ պայքարում սմարթֆոնի վիճակը ավելի բարդ էր: Մաքուր ջրի մեջ գտնվելով՝ այն դիմացել էր գերթե 24 րոպե: