«Միլան»-ի նախկին կիսապաշտպան Ջենարո Գատուզոն իր կարծիքն է հայտնել Թուրինի «Յուվենտուս»-ի` Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալու հնարավորությունների մասին:
Ինչու՞ ոչ: «Յուվենտուս»-ը կարող է Չեմպիոնների լիգայի հաղթող դառնալ:
Պարզապես, բախտը պետք է ժպտա թուրինցիներին այնպես, ինչպես 2003 թվականին «Միլան»-ին, երբ մենք կարողացանք առավելության հասնել «Այաքս»-ի նկատմամբ»` գոլ խփելով հանդիպման 94-րդ րոպեին»,- Football Italia-ն մեջբերում է Գատուզոյի խոսքերը: