Thursday, 25 04 2024
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով
18:20
Լեհաստանը համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և կառավարվող հրթիռներ է ձեռք է բերել Հարավային Կորեայից
18:10
ԱՄՆ-ն գաղտնի կերպով հեռահար ATACMS հրթիռներ է ուղարկել Ուկրաինա. ամերիկյան ԶԼՄ-ներ
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Վրաստանում 4 մարդ է ձերբակալվել Եվրոպայի գրադարաններից 18-19-րդ դարերի գրքերի գողության առնչությամբ
Ի՞նչ է ասել Պուտինն Ալիեւի ականջին
ՀԱՄԱՍ-ը Իսրայելին մեկամյա զինադադար է առաջարկել
Ալիևի երկու երեսը
17:40
Իսպանիայի վարչապետը դադարեցրել է պարտականությունների կատարումը կնոջ հանդեպ մեղադրանքների պատճառով
Գևորգ Պապոյանն ու Սերգեյ Կոպիրկինը քննարկել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հարցեր
17:37
Ուկրաինացի օդաչուները Ֆրանսիայում մարզվում են F-16 կործանիչների վրա
Պապոյանն ընդունել է ՀԲ-ի հայաստանյան գրասենյակի ղեկավարին
Տավուշում խուլիգանության գործով կալանավորվել է «Մարտական եղբայրության» անդամներից մեկը
17:34
«Ռուսաստանը ավելի շատ զենք է արտադրում, քան իրեն անհրաժեշտ է, և արդեն լցնում է պահեստները». Գերմանիայի ՊՆ
Կյանքից հեռացել է գեղանկարիչ Խաչիկ Հարությունյանը
17:20
Պաղեստինի ճանաչման դիմաց «ՀԱՄԱՍ»-ը պատրաստ է ցրել իր զինյալ թևը
17:17
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
«Խաղաղության խաչմերուկ»-ը Հայաստանի Հանրապետության տեսլականն է դեպի խաղաղություն. Ալեն Սիմոնյանը՝ Սիրիայի խորհրդարանի փոխխոսնակին
Միջազգային ճնշման բացակայությունը Ալիևին թույլ է տալիս սպառնալիք ստեղծել տարածաշրջանային կայունության համար. համահայկական միություն

Ռուսական խումհար եվրոպական շաբաթից հետո

Հայաստանն ակտիվ «տեղումների» փուլում է, և եվրոպական «անձրևին» հաջորդում է ռուսական «կարկուտը»: Համենայնդեպս, այդպես կարելի է որակել Հայաստանում «Եվրանեսթի» խորհրդարանական վեհաժողովի անցկացումից և Հայաստան-Եվրամիություն խորհրդարանական հանձնաժողովի նիստից հետո ռուսական խորհրդարանական պատվիրակության այցը Հայաստան:

Սերժ Սարգսյանը եվրոպական միջոցառումները որակել էր Հայաստանի «եվրոպական շաբաթ», իսկ այժմ երևի թե հաջորդում է «ռուսական խումհարը»: Ընդ որում, այս դեպքում այցելությունները կատարվում են ավելի բարձր՝ մինչև անգամ ՌԴ Պետդումայի նախագահ Նարիշկինի մակարդակով: Նա այսօր սկսել է իր պաշտոնական այցը Հայաստան:

Ռուսաստանն անկասկած փորձելու է հավասարակշռել Հայաստանի, այսպես ասած, եվրոպական «շեղումները», որոնք ,ի դեպ, անցան բավական հետաքրքրական բովանդակությամբ: Այս իրավիճակը Հայաստանի համար ըստ էության սովորական է, երբ եվրոպական կամ ամերիկյան ուղղությամբ որևէ նշանակալից իրադարձություններից հետո Հայաստանը, այսպես ասած, «հավատարմության երդում» տալու անհրաժեշտություն է ունենում Ռուսաստանի առաջ:

Սակայն ընդհանուր առմամբ այս սովորական երկակի վիճակի պայմաններում պետք է արձանագրել, որ իրավիճակը երկակի է նաև հենց հայ-ռուսական հարաբերություններում, և ռուսական «խումհարը» ըստ էության անցնում է կամ անցնելու է մի շարք ցավոտ հայ-ռուսական հարցերի պայմաններում, որոնք հայկական կողմը բարձրացրել էր «եվրոպական շաբաթվա» ընթացքում:

Մասնավորապես, բավական լուրջ էր Սերժ Սարգսյանի հայտարարությունը Ադրբեջանին վաճառվող զենքի մասով: Միաժամանակ շարունակում է հրատապ մնալ Պերմյակովի գործը, որի վերաբերյալ արդեն իսկ բազում հայտարարություններ են հնչել Նարիշկինից առաջ Հայաստան ժամանած Պետդումայի խորհրդարանի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի պատվիրակության անդամների շուրթերից:

Իհարկե, այդ հայտարարությունները ավանդական ռուսական մեծապետականության, ինքնահավանության և Հայաստանի հանդեպ հարգանքի տարրական բացակայության ոգով են, սակայն այն, որ ռուսները անդրադառնում են այս խնդրին ու թեկուզ անհեթեթ, թեկուզ մեծապետական շովինիզմի դիրքերից արվող հայտարարություններով փորձում են ինչ-որ բան ասել, վկայում է այն մասին, որ խնդիրը նրանց համար նկատելի է և արձանագրված՝ որ հայ-ռուսական հարաբերությունն այս մասով էլ, մեղմ ասած, հարթ չէ: Ըստ որում, այս անհարթությունն է երևի թե նաև պատճառը, որ Նարիշկինին ընդունած հայկական կողմում բավական մտահոգություն կա՝ Երևանում ՌԴ Պետդումայի նախագահին հայաստանյան ընդդիմադիր խորհրդարանականների և լրատվամիջոցների անցանկալի հարցերից զերծ պահելու համար:

Խնդիրն այն է, որ նման հարցերից հետո ռուսական պատվիրակների, պաշտոնյաների հայտարարությունները մեծ հաշվով ըստ էության էլ ավելի են սրում հայ-ռուսական հարաբերություններում առկա խնդիրներն ու ի ցույց դնում այն, որ այդ հարաբերություններն այսօր ուղղակի ուղղված են Հայաստանի պետական շահերի, ազգային արժանապատվության և անվտանգության դեմ:

Հայ-ռուսական «խումհարը» Երևանում մեկնարկում է հենց այս պայմաններում, և հատկանշականն այն է, որ ըստ էության ավելի ու ավելի է ուրվագծվում առկա փակուղին:

Բանն այն է, որ խնդրո առարկա հարցերին, այսպես ասած, ավանդական հայ-ռուսական անդրադարձերը այլևս պարզապես էլ ավելի են ի ցույց դնում բարեկամություն կամ ռազմավարական դաշնակցություն կոչվածի սնանկությունը, մյուս կողմից էլ՝ այդ հարցերը լռության մատնել չի ստացվում:

Ակնհայտ է, որ պահանջվում են նոր մոտեցումներ, որոնք, սակայն, բացակայում են թե հայկական և թե, առավել ևս, ռուսական կողմում: Եվ սրա պատճառն էլ այն է, որ ակնհայտ է, թե ինչ բնույթի կարող են լինել այդ նոր մոտեցումները՝ արդյունավետ լինելու համար: Դրանք պետք է հիմնված լինեն ռուսական կողմում Հայաստանի պետական շահերի ոչ միայն գիտակցման, այլև այդ շահերի ճանաչման վրա:

Հենց այստեղ էլ ամբողջանում է փակուղին, քանի որ այդ շահերն ըստ էության հակասության մեջ են ռուսական մեծապետականության հետ, և հայ-ռուսական հարաբերությունները Հայաստանի համար վտանգավոր փակուղում են լինելու այնքան ժամանակ, քանի դեռ Ռուսաստանը չի հրաժարվել իր մեծապետական քաղաքականությունից կամ չի զրկվել նման քաղաքականություն իրականացնելու հնարավորությունից:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում