Մադրիդի «Ռեալ»-ը շարունակում է հետաքրքրվել Թուրինի «Յուվենտուս»-ի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություններով: Այս մասին գրում է El Mundo Deportivo-ն:
Ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսը «Կաստիլյա»-ն գլխավորող լեգենդար ֆրանսիացի ֆուտբոլիստ Զինեդին Զիդանին հանձնարարել է բանակցություններ սկսել Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպանի հետ:
Դա առաջացրել է ֆուտբոլիստի գործակալ Մինո Ռայոլայի դժգոհությունը, քանի որ իսպանական ակումբը նրա հետ կապ չի հաստատել: Ռայոլան հայտարարել է, որ ինքն ու իր հաճախորդը չեն ցանկանում գործ ունենալ «Ռեալ»-ի հետ:
Պոգբայի ծառայություններով հետաքրքրվում են նաև «Բարսելոնա»-ն ու ՊՍԺ-ն: