Գիտնականները պնդում են, որ այս կամ այն հանձնարարության վրա չափից դուրս կենտրոնանալը խանգարում է գտնել գոյություն ունեցող խնդրի ավելի արդյունավետ ու արագ լուծում:
Գիտնականների հետազոտության մասին հնարավոր է իմանալ Neuron ամսագրից:
Հետազոտողները մի շարք փորձեր էին կատարել կամավորների վրա: Արդյունքները վկայում են, որ ուժեղ կենտրոնանալու պահին գլխուղեղի պրեֆրոնտալ գոտում, որը պատասխանատու է տեղեկության առավել հաջող ռազմավարության համար, գտնվում է ճնշված վիճակում:
Գիտնականները հետագայում ևս ծրագրում են ուսումնասիրել գլխուղեղի աշխատանքի յուրահատկությունները ուժեղ կենտրոնացվածության պահին: