Time-ը մասնագետների խորհուրդների հիման վրա ներկայացնում է միջոցառումների համալիր, որը կօգնի նիհարել ժամանակի սղության պայմաններում։
Պետք է ուտել փոքր չափաբաժիններով, չպետք է բաց թողնել օրվա ընթացքում սննդի ընդունման ժամերը, ավելի շատ է պետք շարժվել, պարզ սնունդ կիրառել, ակտիվ լինել ընկերների և ընտանիքի հետ։
Դրանից զատ՝ ցանկալի է ունենալ տնային մարզասրահ, քաշին ու սննդի ընդունմանը հետևող բարձր տեխնոլոգիական սարքեր, ընդունել մանրաթելերով հարուստ սնունդ, ապահովել բավականաչափ քուն, կանգնել, եթե նստելու խիստ անհրաժեշտություն չկա։