Բրազիլիայի հավաքականի հարձակվող Նեյմարը քննադատել է Չիլիի ընտրանու կիսապաշտպան Գարի Մեդելին՝ ընկերական խաղում կոպիտ գործողությունների համար:
Դրվագներից մեկում «Ինտեր»-ի կիսապաշտպանը կանգնել է Նեյմարի ոտքին, բայց մրցավարը չի պատժել նրան: Խաղն ավարտվել է բրազիլացիների հաղթանակով՝ 1:0 հաշվով:
«Սա ֆուտբոլ է, ոչ թե մարտեր առանց կանոնների: Մրցավարը պետք է կանխի նման գործողությունները: Կար 4 մրցավար, և ոչ ոք ոչինչ չձեռնարկեց: Կարծես թե ստիպված ենք տուժել»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է Goal.com-ը: