Քիմ Քարդաշյանը լուսանկար է տեղադրել Instagram-ում Դուբայ ուղևորությունից։ Նա և նրա ընկերուհիները եղել են սպիտակ զգեստներով։ Աղջիկները երջանիկ են երևում ավազոտ անապատում շրջելիս։ Այս մասին հայտնում է E! Online-ը՝ նշելով, որ աղջիկները կարծես «Սեքսը մեծ քաղաքում» ֆիլմից լինեն։
Նշվում է, որ լուսանկարն արվել է անցած տարի։ Քարդաշյանն այն տեղադրել է ընկերուհու և ուղևորության ժամանակ իր ուղեկցի՝ Կառլա Դի Բելլոյի ծննդյան օրվա առիթով։
Քարդաշյանը շնորհավորել է ընկերուհուն՝ նշելով, որ աշխարհի տարբեր ծայրերում ապրելը չի դադարեցնի իրենց կապը։