Ամերիկացի նկարիչ Մոլի ՄաքԼեոդի ստեղծած սմարթֆոնային պաստառները կստիպեն քիչ նայել հեռախոսի էկրանին։ Նրա ստեղծած զվարճալի գրությամբ պաստառների հավաքածուն ոգեշնչված է սմարթֆոնը շարունակ ձեռքը վերցնելու շատերի համար առօրյա կախվածությունից։
Նա դրանք ստեղծել է իր համար՝ վերլուծելով իր սովորույթները, սակայն պաստառներն անվճար են ներբեռնման համար։
Պաստառներ ստեղծելու մտահղացումը նրա մոտ ծնվել է այն ժամանակ, երբ այգում զբոսնելիս մարդկանց տեսել է զվարճանալիս և որոշել վայելել այդ պահը՝ լուսանկարելու փոխարեն։