Thursday, 28 03 2024
Ծեծի է ենթարկել իր անչափահաս դստերը և փորձել սեռական հարաբերություն ունենալ նրա հետ
Այն, ինչ կներվի Բաքվին, չի ներվի Երևանին. Կրեմլը բաց է խաղում
ԵՄ ներկայությունը Բաքվին հանգիստ չի տալիս
Ադրբեջանը «կլրջացնի՞» ՀԱՊԿ-ի հետ ընկերությունը
Ազատագրվել ռուսական կախվածությունից. եվրաինտեգրման առաջնահերթությունները
Դիմակներն այլևս հանված են. Մոսկվան հանձնում է իր ամենաարժեքավոր ագենտին
Տղամարդը դանակահարել է նախկին կնոջն ու նրա քրոջը
Հայաստանը «դիվերսիֆիկացնում է» քաղաքականությունը, Ռոսատոմը մոդեռնիզացնում է Մեծամորի ԱԷԿ-ը
Գործակալ հիշեցնող Շահրամանյանը
Բաքվի խոշոր «խաղադրույքը»
Կլիմայի փոփոխության բացասական ազդեցությունը նկատելի է գյուղատնտեսության և տնտեսության մի շարք այլ ճյուղերում. փոխնախարար
Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության գործով նոր կասկածյալ է հայտնվել
Արմեն Գևորգյանը ԵԽԽՎ դիտորդական առաքելության կազմում կհետևի Հյուսիսային Մակեդոնիայի նախագահական ընտրություններին
Մի համագործակցության խրոնիկա
Հայաստանը չունի ավելի ուժեղ զենք, քան միջազգային իրավունքը. չկրակելը խելամիտ չէ
Սասունցի Դավթի դարաշրջանը չէ. ԱՄՆ-ից ակնկալիքներին զուգահեռ պետք է ամրապնդել պետությունը
Երևանում ծառի ճյուղը թեքվել և ընկել է էլեկտրական լարերի վրա. փրկարարները մասնատել են ծառի ճյուղը
21:40
Ղազախստանի դեսպանատունը խորհուրդ է տվել լքել Օդեսայի և Խարկովի մարզերը
Վիճաբանություն և ծեծկռտուք՝ անչափահասների մասնակցությամբ․ կա վիրավոր
Քանի՞ մարդ է թունավորվել Հայաստանում
«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում»․ Լավրով
Բաքվի անհիմն մեղադրանքն ու խորամանկ խաղը Բրյուսելից առաջ
«Կրոկուսի ահաբեկչության հեղինակներն Ուկրաինայից զգալի գումարներ և կրիպտոարժույթներ են ստացել»․ ՌԴ ՔԿ
20:40
Սևաստոպոլում ռազմական ինքնաթիռն ընկել է ծովը
Ռուսաստանցիները կորցնում են հետաքրքրությունը Դուբայի նկատմամբ
Ադրբեջանը հրաժարվում է սահմանազատումից՝ Հայաստանին ներկայացնելով ահաբեկիչ և օկուպանտ
Հայկական լեռնաշխարհը պատմականորեն եղել է համաշխարհային քաղաքակրթությունների խաչմերուկ. ՀՀ նախագահ
ԿԳՄՍ նախարարն ու փոխնախարարն այցելել են «Թատրոն տանիքում» այլընտրանքային թատրոն
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
ԱԺ պատգամավորներն աշխատանքային այցով կգործուղվեն Բեռլին

Եվրամիության հետ ասոցացման նոր համաձայնագիր է պատրաստվում

Եվրամիությունը որոշել է հետ չկանգել Հայաստանին եվրաասոցացնելու գաղափարից և անգամ Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելուց հետո շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Օրերս Եվրամիության ներկայացուցիչները հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ՝ փորձելով քննարկել այն հարցը, թե Եվրասիական տնտեսական միությանը անդամակցելու պայմաններում ինչպես կարող է Հայաստանը համագործակցել ԵՄ-ի հետ:

ԵՄ երկրները մտածում են, որ Հայաստանի հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը հնարավոր է ստորագրել հենց Ռիգայի գագաթնաժողովում, սակայն նրանք կարծում են, որ համաձայնագիրը իր մեջ պետք է պարունակի նաև տնտեսական բաղադրիչ, որպեսզի արդյունավետ լինի և արժանի ստորագրման: Հայակական կողմը համաձայն է այնպիսի համաձայնագրի ստորագրմանը, որը չի հակասի Հայաստանի՝ ԵՏՄ-ի հետ ստորագրած համաձայնագրին: Արդյոք հնարավո՞ր է ստեղծել մի համաձայնագիր, որը Հայաստանը կստորագրի, իսկ ռուսները այն կհամարեն անվտանգ ԵՏՄ-ի համար:

ԵՄ-ի նպատակները կարծես թե շատ թափանցիկ են. Հայաստանը Եվրասիական միության անդամ է, և այդ անդամության կողմնակիցները համոզված են, որ այդ միության անդամակցությունը կարող է էապես նպաստել Հայաստանի զարգացմանը: ԵՄ-ն ցանկանում է, որպեսզի Հայաստանը ունենա զարգացման այլընտրանք, որպեսզի հնարավոր լինի տեսնել և փորձի վրա համոզվել՝ ԵՏՄ-ին անդամակցությո՞ւնը կարող է ավելի շատ օգուտ տալ երկրին, թե՞ ԵՄ-ի հետ ասոցացումը:

Եվրոպացիները համոզված են, որ համեմատության մեջ հայ հասարակությունը կզգա եվրաասոցացման առավելություները և եվրասիական տնտեսական միության անպետքությունն ու անիմաստությունը: Բայց խնդիրը միայն Հայաստանը և հայ հասարակությունը չէ: Եվրոպացիները տեսնում են, որ Ռուսաստանը փորձում է իր եվրասիական միության գաղափարը տարածել այլ երկրներում ևս: Եթե Հայաստանի օրինակի վրա ցույց տրվի, որ Եվրամիության հետ ասոցացումը ավելի հրապուրիչ է և օգտակար, ապա դա կարող է օգնել կողմնորոշվելու այլ երկրների ևս, ովքեր մտադրություն ունեն անդամակցելու Եվրասիական տնտեսական միությանը կամ արդեն անդամակցել են:

Խնդիրը այն է, թե արդյոք Եվրաասոցացման նոր համաձայնագիրը չի՞ կրկնի հնի ճակատագիրը: Չի՞ կրկնվի այն պատմությունը, երբ Հայաստանը հայտարարում էր, թե բանակցում է ԵՄ-ի հետ եվրաասոցացման համաձայնագրի շուրջ, հետո հայտարարվեց, որ համաձայնագիրը պատրաստ է ստորագրման, սակայն մի գեղեցիկ օր պարզ դարձավ, որ Հայաստանը ոչ թե ստորագրելու է ԵՄ-ի հետ ասոցացման համաձայնագիրը, այլ անդամակցելու է ԵՏՄ-ին: Հնարավոր է, որ այս դեպքում ևս բանակցվի և ստեղծվի մի գեղեցիկ փաստաթուղթ, բայց այն պահին, երբ Հայաստանը պետք է ստորագրի այդ փաստաթուղթը, Ռուսաստանը վետո դնի դրա ստորագրման վրա:

Հայաստանի ներկայացուցիչներն ասում են, թե հիմա իրենք աշխատում են շատ զգույշ, աշխատում են այնպես անել, որ նոր պայմանագիրը չհակասի ԵՏՄ-ի շրջանակներում ստանձնած պարտավորություններին: Իսկ ինչ երաշխիք, որ ռուսները մի ինչ-որ պահի չեն ասի, թե իրենք այնուամենայնիվ համարում են, որ այս պայմանագիրը ևս հակասում է Ռուսաստանի շահերին: Ռուսաստանի և ԵՄ-ի հարաբերությունները հիմա անհամեմատ լարված են, ավելի շատ, քան 2013 թ., և Ռուսաստանը այժմ չի կարող հանդուրժել որևէ ինքնագործունեություն: Բայց ինչպես ասում են՝ փորձելն իմաստ ունի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում