Գերմանիայի Ռեգենսբուրգ քաղաքի մոտ հնագետները հայտնաբերել են քաղցրահացի մնացորդ, որը կարելի է համարել ամենահինն աշխարհում: Այն 250 տարեկան է՝ գրում է Kedem.ru-ն:
Վերլուծությունը ցույց է տվել, որ դա ուղղակի հացաբուլկեղեն չէ, այլ քաղցրահաց՝ պատրաստված Գերմանիայում XVIII դարում լայն տարածում ստացած բաղադրատոմսով: Հատկանշական է, որ այն պահպանվել է շնորհիվ վառված լինելու: