Սմարթֆոնի մարտկոցը չի դիմացել դանակով հարվածին: Մեկ շաբաթվա ընթացքում YouTube-ում ավելի քան 2 մլն դիտում է հավաքել տեսանյութը, որտեղ ստուգվում էր բջջային հեռախոսի մարտկոցի կենսունակությունը:
Մարտկոցը դնելով գետնին՝ փորձարկողները դանակով մի քանի անգամ ծակել են կորպուսը, որտեղ գտնվում են մարտկոցի տարրերը: Ըստ երևույթին, կորպուսը բարակ և նուրբ մետաղից է:
Մի քանի անցքեր անելով՝ տեսանյութի հեղինակները փորձում են լայնացնել դրանցից մեկը, սակայն հանկարծ մարտկոցից սկսվում է խիտ ծուխ բարձրանալ, ապա այն շատ արագ բորբոքվում է՝ վերածվելով կրակի: Վերջում խուլ ձայն է լսվում՝ նման պայթյունի: