Նյու Յորքի Քոնի Այլենդ շրջանում ատրակցիոնների պարկում նոր սեզոնի առաջին օրը տեղի է ունեցել լուրջ միջադեպ. «ամերիկյան բլրակներ»-ը կոտրվել է, և 20 մարդ քառորդ ժամ մնացել է մոտ 20 մետր բարձրության վրա։ Այս մասին գրում է Ria Novosti-ն:
Փրկարարները տարհանել են մարդկանց:
Թե ինչու է կոտրվել ատրակցիոնը, որը կառուցվել էր 88 տարի առաջ, հայտնի չէ: Պարկի աշխատակազմի տվյալներով՝ տեղի է ունեցել «տեխնիկական խափանում», որը կշտկվի առաջիկա ժամերի ընթացքում: