Չեխիայի տարածքով ԱՄՆ ռազմական շարասյան անցնելու ժամանակ քաղաքացիներին պաշտոնապես արգելվել է զինուժին դիմավորել «լոլիկներով և ձվերով», իսկ արգելքը խախտող երկրի քաղաքացիներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում: Այս մասին գրում է World Socialistic Web Site-ը:
«Արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնության քաղաքական և ռազմական իսթեբլիշմենթը ողջունել է ԱՄՆ զինված ուժերի ագրեսիայի շոուն: Նրանք նաև միջոցառումներ են ձեռնարկել՝ վերջ դնելու նրանց ակտիվությանը, ովքեր դեմ են նման ակցիաներին: Համաձայն չեխական հեռուստաընկերության հայտարարության՝ երկրի քաղաքացիները նախազգուշացվել են այն մասին, որպեսզի լոլիկներ և ձվեր չնետեն ամերիկյան շարասյան ուղղությամբ: Օրենսդրության այդ կետին ցանկացած չենթարկումը պատժվում է մինչև 3 տարվա ազատազրկմամբ»,- ասում է WSWS-ը: