Մեծ Բրիտանիայում մարտի 30-ին սկսվում է նախընտրական արշավը համընդհանուր ընտրությունների նախաշեմին, որոնք կկայանան մայիսի 7-ին։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վարչապետի աթոռի հիմնական հավակնորդներն են ներկայիս վարչապետ Դևիդ Քեմերոնն ու ընդդիմադիր լեյբորիստական կուսակցության առաջնորդ Էդ Միլիբենդը։
Վերլուծաբանները ընդգծում են Անկախության կուսակցության աճող ժողովրդականությունը։ Կուսակցությունը, որը գլխավորում է Նայջել Ֆարաջը, բարձրացնում է Բրյուսելից Լոնդոնի անկախացման հարցը։