ԴԱԻՇ-ի կողմից մահվան դատապարտվածներին մահապատժի իրականացման վայր են ուղեկցում երեխաները։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը՝ վկայակոչելով ահաբեկչական խմբավորման նոր քարոզչական տեսանյութը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես են զինված երեխաներն ուղեկցում 8 սիրիացի պատանդների, որոնց աչքերն ու ձեռքերը կապված են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԴԱԻՇ-ը Սիրիայում 3 ամսում հավաքագրել է առնվազն 400 երեխայի։