Haier Asia ճապոնական ընկերությունը ստեղծել է Coton Handy Washer լվացքի մեքենան, որը տեղավորվում է տաբատի գրպանում կամ պայուսակի մեջ:
Սարքը սկսում է աշխատել, երբ գլխիկը դնում են կեղտաբծի վրա: Այն աշխատում է րոպեում 700 հարված արագությամբ` վերացնելով կեղտաբիծը քիչ քանակությամբ ջրի արտանետման միջոցով: Լվացքի համար անհրաժեշտ է ընդամենը 5 մլ հեղուկ:
Սարքն արժե 90 դոլար և մեծ ֆուրոր է առաջացրել Ճապոնիայում:
https://youtu.be/WTH0XN8SwtI