Կապույտ գույնն օգնում է պայքարել հոգնածության դեմ։ Այդպես են կարծում ամերիկացի գիտնականները, տեղեկացնում է Sleep-ը։
Մասնագետները հետազոտություն են անցկացրել՝ ուսումնասիրելով կարճ ալիքի լույսի ազդեցությունը մարդու կոգնիտիվ կարողությունների վրա։
Մի քանի ամիսների ընթացքում՝ 6.5 ժամվա տևողությամբ, նրանք փորձի 16 մասնակիցներին ենթարկում էին կապույտ ու կանաչ գույների ազդեցությանը։
Արդյունքում գիտնականները պարզել են, որ կապույտ գույնի ազդեցությանը ենթարկված մարդիկ իրենց առույգ են զգում, ավելի քիչ են ցանկանում քնել, նրանց արձագանքը բավականին արագ է եղել։
Մասնագետների եզրահանգումներն ամրապնդվել են ուղեղի ակտիվության փոփոխություններով։