Thursday, 25 04 2024
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ
19:00
Բուլղարիայի խորհրդարանը պաշտոնանկ է արել խոսնակին
18:50
Եվրոպան պետք է ավելացնի պաշտպանությունը և ցույց տա, որ ԱՄՆ-ի վասալը չէ. Մակրոն
18:40
Վենետիկը մեկօրյա այցելուներից մուտքավճար կգանձի
Ռուսաստանում «դեղին տեղումներ» են հայտնվել աֆրիկյան ավազամրրիկի պատճառով

Ինչո՞վ է զբաղված «ժառանգական» Ռուբեն Հակոբյանը

Ժառանգություն կուսակցության վարչության փոխնախագահ Ռուբեն Հակոբյանը այսօր մամուլի ասուլիս է հրավիրել և արել մի շարք ուշագրավ հայտարարություններ:

Նախկին դաշնակցական, նախկին դիվանագետ, իսկ ներկայումս-քաղաքագետ-կուսակցական Ռուբեն Հակոբյանը հայտարարել է, որ իշխանության և Կոնգրեսի միջև կա պայմանավորվածություն արտահերթ ընտրությունների վերաբերյալ, և որ երկուսին էլ ձեռնտու է արտահերթ ընտրությունների անցկացումը: Ռուբեն Հակոբյանը ըստ երևույթին մոռանում է, որ արտահերթ ընտրությունների կոչ էր անում նաև այն կուսակցության նախագահը, որի անդամն է ինքը: Խոսքը Րաֆֆի Հովհաննիսյանի մասին է, որը թե իր հացադուլից առաջ, թե հացադուլի ընթացքում հայտարարում էր, որ Հայաստանին անհրաժեշտ են արտահերթ զարգացումներ: Եվ այժմ առնվազն տարօրինակ զարգացում է, որ «Ժառանգության» փոխնախագահը հայտարարում է, թե արտահերթ ընտրությունները կարող են լինել Կոնգրեսի և իշխանության պայմանավորվածության արդյունք: Եթե նույնիսկ այդ արդյունքը լինի, ապա տրամաբանությունը հուշում է, որ «Ժառանգությունը» պետք է որ ողջուներ այդ արդյունքը և միանար այդ պայմանավորվածությանը, թեկուզ որպես վերահսկող, որ Կոնգրեսն ու իշխանությունը այդ պայմանավորվածությունը թափանցիկ իրականացնեն:

Սակայն «Ժառանգության» փոխնախագահը դրանում դավադրություն է տեսնում, ոչ թե ներքաղաքական ճգնաժամից օպտիմալ ելք, ինչպիսին կարող են լինել արտահերթ ընտրությունները` նախագահական, թե խորհրդարանական: Իրականում դա կարող է լինել ոչ այլ ինչ, քան հենց դավադրություն սեփական կուսակցության դեմ, երբ այլոց դավադրություն ես որակում այն, ինչի համար համենայն դեպս հրապարակային մակարդակում պայքարում է քո իսկ կուսակցությունը: Թեև իհարկե դժվար է ասել, թե արդյոք Ռուբեն Հակոբյանի կուսակցությունն է «Ժառանգությունը»:

Չէ՞ որ հայտնի ներքաղաքական ասույթ կա, որ նախկին դաշնակցական չի լինում: Իսկ Ռուբեն Հակոբյանը մինչև վերջերս Դաշնակցության անդամ էր: Զարմանալի է նաև, երբ քաղաքական գործիչը հայտարարում է, թե քաղաքական ընդդիմության պահանջը իշխանությունը կատարում է, ուրեմն պայմանավորվածություն կա նրանց միջև: Այդ տրամաբանությամբ ստացվում է, որ քաղաքական ընդդիմության պահանջները երբեք ի զորու չեն կատարման և դա բացառվում է: Այդ դեպքում հարց է առաջանում, թե ինչո՞ւ է Ռուբեն Հակոբյանը զբաղվում քաղաքականությամբ և առավել ևս ընդդիմադիր քաղաքականությամբ, եթե իհարկե զբաղվում է, կամ եթե իհարկե ընդդիմադիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում