Ալբանիայի ազգային հավաքականի ավագ, պաշտպան Լորիկ Կանան խոսել է «Եվրո-2016»-ի որակավորման փուլի` Հայաստանի ազգային հավաքականի դեմ հանդիպման մասին, տեղեկացնում է Panorama Sport-ը:
«Դեռ վաղ է մտածել Ֆրանսիայի մասին: Կարող եմ ասել, որ այսօր մենք կարողացանք լուծել դժվար լուծվող խնդիր:
Շնորհավորում եմ տղաներին և շնորհակալություն հայտնում քրտնաջան աշխատանքի համար: Արեցինք ամեն ինչ, որպեսզի հաղթենք մրցակցին»,- հայտարարել է Կանան: