Friday, 29 03 2024
00:58
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
00:54
Վրաստանի ֆուտբոլի ազգային թիմը Եվրոպայի առաջնության ուղեգիր նվաճեց
22:12
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը Երևանում զիջեց Կոսովոյին
14:53
2 ոսկե, 1 արծաթե, 1 բրոնզե մեդալներ. աշխարհի գավաթի արդյունքները
15:46
Ավելին կարող էի, կուղղեմ սխալներս. Եվրոպայի կրկնակի չեմպիոն Գոռ Սահակյան
15:44
Ուժերս հավաքեցի, կռիվ տվեցի ու առաջին տեղը գրավեցի. Ալեքսանդրա Գրիգորյան
15:42
Արեցի՝ ինչ կարող էի ու հաղթեցի. Եվրոպայի չեմպիոն Վարազդատ Լալայան
15:41
Չեմպիոնության ճանապարհը հեշտ չէր. Հակոբ Մկրտչյան
15:40
Մեդալի գույնը կապ չունի. կարողացա խոստումս պահել, բարձրացնել մեր դրոշը, Հռիփսիմե Խուրշուդյան
21:10
Զուռնա-դհոլով ու դափնիներով դիմավորեցին չեմպիոններին
16:11
Չեմպիոնության համար էի գնացել, հավատում էի, որ կհասնեմ. Արման Անդրեասյան
16:10
Նախ՝ ադրբեջանցի, հետո էլ՝ թուրք մրցակիցներին հաղթեց 10-0 հաշվով ու դարձավ Եվրոպայի քառակի չեմպիոն
Ինչպես գործարքի գնալ ռուսների հետ․ Մանրամասներ Սևիկյանի տրանսֆերից
300․000 եվրո` Ռուսաստանից գնալու համար․ Հայ ֆուտբոլիստի որոշման արժեքը․․․
Մխիթարյանի պատմական ցուցանիշը․ Հայ ֆուտբոլիստը` լավագույն հնգյակում
12:45
Հայաստանի ռեկորդն առանց աշխարհի չեմպիոնի
Լավագույն տղերքը վերադառնում են․ Ֆուտբոլը փրկելու առաջին քայլը․․․
Ռուսաստանի լավագույններն առանց ռուսների․ Ո՞վ կհաջորդի Զախարյանին
«Փյունիկի» պատասխանը ՀՖՖ-ին․ Արթուր Սողոմոնյանը կփոխի՞ որոշումը
Սպերցյանը՝ «Յուվենտուսի» դիտակետում․ Ե՞րբ կկայանա գործարքը
Տարվա գործարքը․ Նոր պայմաններ Հայաստանի լավագույն ֆուտբոլիստի համար
Հաղթել ենթախմբում․ Ինչ է սպասվում Հայաստանի հավաքականին 2024 թվականին
Հայաստան-Ալբանիա․ 2024 թ․ առաջին մեծ իրադարձությունը հայկական սպորտում
2023 թվականի Հայաստանի 10 ամենթանկ ֆուտբոլիստները
12:40
Պատական հաջողություն Երևանում․ 2023 թվականի ոսկե փայլատակումը հայկական սպորտում
12:40
+128 մեդալ․ Հայաստանի նոր ռեկորդը սպորտում
Ինչ է արել Պետրակովը Հայաստանի հավաքականի համար․ Թվեր և փաստեր
Ալեքսանդր Պետրակովը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն մարզիչ
Հենրիխ Մխիթարյանը՝ Հայաստանի 2023 թ. լավագույն ֆուտբոլիստ
ՀՖՖ-ի որոշումը Պետրակովի վերաբերյալ․ Գալիք տարվա մեր նպատակը․․․

Ցտեսություն, պարո՛ն խոհարար

Ֆուտբոլի Եվրոպայի 2016թ. առաջնության ընտրական փուլի I խմբում ավարտվեց Ալբանիա – Հայաստան հանդիպումը: Արդեն երկրորդ րոպեին Հենրիխ Մխիթարյանի գերազանց անցումից հետո Յուրա Մովսիսյանը բացեց հանդիպման հաշիվը, բայց, այնուամենայնիվ, թիմը կրկին խաղադաշտը լքեց գլխիկոր` պարտվելով 2:1 հաշվով:

Բերնար Շալանդն այս ընտրական փուլում առաջին անգամ հրաժարվել էր 5 պաշտպանով մարտավարությունից, որի` մեր թիմում ներդրման անհաջող փորձերը կորցրած թանկագին միավորների պատճառ էին դարձել: Մարզիչն, իսկապես, ուշադրությամբ էր հետևել «Մունդիալ-2014»-ին, որտեղ այդ մարտավարությամբ, օրինակ, Կոստա-Ռիկայի հավաքականը բավականին հեռուն գնաց: Բայց այստեղ բոլորովին այլ պատմություն է: Պարոն Շալանդն այդպես էլ չհասկացավ, որ այս թիմն ավելի մեծ ներուժ ունի առջևի գծում և չունի բավակաչափ ռեսուրս պաշտպանությունում նման մարտավարությամբ խաղալու համար:

Ինչևէ, Ալբանիայի հավաքականի հետ խաղը Շալանդի վերջին հնարավորությունն էր ապացուցելու, որ դեռ ամեն ինչ կորած չէ: 4-1-4-1 մարտավարությամբ թիմն ակնհայտորեն ավելի վստահ էր գործում: Հավաքականում նորամուտն էր նշում Մարսելի «Օլիմպիկ»-ի 19-ամյա պաշտպան Գաել Անդոնյանը, ով գերազանց խաղ ցուցադրեց ու մեզ համար այդքան խնդրահարույց պաշտպանության կենտրոնում հուսալի զույգ կազմեց Ռոբերտ Արզումանյանի հետ: Իսկական բացահայտում էր Հովհաննես Համբարձումյանի գերազանց խաղը: Երիտասարդ պաշտպանի նվիրվածությունն ուղղակի ստիպում էր հոտնկայս ծափահարել նրան: Հսկայածավալ արդյունավետ աշխատանք էր կատարում Արթուր Եդիգարյանը` կազմելով համակարգված պաշտպանության անբաժանելի մասը:

Ալբանացիներն անընդհատ բարձրից փոխանցումներ էին կատարում` իմանալով մեր հավաքականի գլխավոր բացի մասին, բայց տղաներն ուղղակի անթերի էին գործում օդային պայքարում` չհաշված 45 րոպեների ընթացքում ընդամենը 1 վրիպումը:

Երկրորդ խաղակեսում Շալանդը հերթական անգամ տապալեց ամեն ինչ: Արդեն 60-րդ րոպեից պաշտպանվող ֆուտբոլիստների մոտ (որոնք գերծանրաբեռնված էին գործում) հոգնածություն էր նկատվում: 70-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը պայքարի թոհուբոհում ստացավ երկրորդ դեղին քարտն ու հեռացվեց խաղադաշտից: Երբ թիմը 0:1 հաշվով հաղթելիս 70-րդ րոպեին մնում է 10 հոգով, կա փոփոխության 2 հնարավորություն և պաշտպանվող ֆուտբոլիստներն ուղղակի հյուծված են ծանրաբեռնված խաղի արդյունքում, յուրաքանչյուր պրոֆեսիոնալ մարզիչ, հատկապես նա, ում վստահել են մի ամբողջ ազգային հավաքական, պետք է կատարի տարրական քայլ` փոփոխություն(ներ): Կարելի էր անմիջապես կատարել նույնիսկ կրկնակի փոփոխություն:

Վարազդատ Հարոյանը և Արթուր Սարկիսովը կամ Արտյոմ Սիմոնյանը կարող էին փոխարինել, օրինակ, Մարկոսին ու Գևորգ Ղազարյանին: Հարոյանը պաշտպանության կենտոնում օգնության կհասներ Անդոնյան – Արզումանյան զույգին, իսկ Սարկիսովի կամ Սիմոնյանի մեկնարկային բարձր արագությունն օգնության կհասներ Մխիթարյան – Մովսիսյան զույգին ու օգուտ կբերեր հակագրոհելիս (դրանք իսկապես կարող էին արդյունավետ լինել, քանի որ Ալբանիան մեծ ուժերով նետվել էր առաջ): Համբարձումյանի կարմի քարտից մինչև բաց թողած առաջին գոլը Շալանդն ուներ 7 րոպե ժամանակ, որը կայծակնային արագություն պահանջող որոշման համար հսկայական ժամանակ է: Մինչև մարզիչը որոշեց Հարոյանին դուրս բերել խաղադաշտ, ընդունեցինք առաջին գոլը: Նա ստիպված էր հետ կանչել պաշտպանին, ով արդեն պատրաստվում էր խաղադաշտ դուրս գալ (գոլ ընդունելուց հետո այդ փոփոխությունն արդեն անիմաստ էր): Շվեյցարացին շարունակեց շախմատային մարտավարությունն ու չկողմնորոշվեց նաև ստեղծված իրավիճակում: 81-րդ րոպե, 2:1:

Թիմը 4-րդ խաղում կրեց 3-րդ պարտությունն ու 1 միավորով եզրափակում է մրցաշարային աղյուսակը: Այո, առջևում դեռ 4 խաղ կա, բայց Շալանդի թեթև ձեռքով «Եվրո-2016»-ի ուղեգիրը դառնում է երազանք: Մեզ մնում է միայն ցտեսություն մաղթել պարոն խոհարարին, սպասել ՀՖՖ-ի հայտարարությանն ու ասել. մենք սիրում ենք մեր ազգային հավաքականը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում