Saturday, 20 04 2024
Համապարփակ պաշտպանության ունակ է համախմբված ժողովուրդը. այն, ինչ մեզ պակասում է
Փրկարարներն Աբովյան քաղաքից Նուբարաշեն տանող ճանապարհի հարակից ձորակից դի են դուրս բերել
Իրանը ռևերանս արեց ՌԴ-ին և Թուրքիային. ԵՄ ներկայության ընդլայնումը միանշանակ խնդիրներ է բերելու
ԵՄ անդամ դառնալու դեպքում Վրաստանը կվերանայի «օտարերկրյա գործակալների մասին» օրենքը
Արևմուտքը չի ուզում տեսնել փլուզվելու գնով շրջադարձ կատարող Հայաստան
Ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման միջոցառումները շարունակվում են
Ինչ հարց են լուծել Հայաստանն ու Ադրբեջանը
Թուրքիան և Եգիպտոսը համակարգում են Գազայի հատված օգնություն հասցնելու ջանքերը․ Հաքան Ֆիդան
Դելիմիտացիա Տավուշում. ռիսկեր և հնարավորություններ
16:15
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը պատրաստվում է հաստատել Ուկրաինային շուրջ 61 մլրդ դոլարի ռազմական օգնության փաթեթը․ BBC
16:00
ԱՄԷ-ն կարծում է, որ Պաղեստինի անդամակցությունը ՄԱԿ-ին կնպաստի տարածաշրջանում խաղաղ գործընթացին
Դպրոցում աշակերտը պնևմատիկ ատրճանակով կրակոց է արձակել իր հետ վիճաբանողների ուղղությամբ
Գազայի հատվածում Իսրայելի օպերացիայի հետևանքով մեկ օրում 37 մարդ է զոհվել
Ժողովուրդ ջան, ձեզ խաբող չկա, ձեր հետևից սև գործ անող չկա. Վահե Ղազարյան
Պատրաստվում ենք դե յուրե հիմնավորել Արծվաշենի՝ Հայաստանի մաս լինելը. վարչապետ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները պետք է պայմանավորվեն, թե ծառայությունը ոնց են իրականացնելու. Փաշինյան
Պետք է երկուստեք ապահովենք, որ սահմանի երկու կողմերում մարդիկ ապահով ապրեն. ՀՀ վարչապետ
Փաշինյանը վստահեցրեց՝ եթե սահմանազատման գործընթացում ինչ-որ տների հետ կապված խնդիր լինի, պետությունը նոր տներ կկառուցի
Կան ուժեր, որոնք ուզում են, որ Հայաստանի պետականությունը զարգանա ֆորպոստի տրամաբանությամբ․ Նիկոլ Փաշինյան
Փաշինյանը կարծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի վերջին պայմանավորվածությունը նվազեցրել է անվտանգային ռիսկերը սահմանի երկայնքով
Սա ձեռքբերում է Ադրբեջանի համար, բայց սա էական ձեռքբերում է նաև Հայաստանի համար․ Նիկոլ Փաշինյան
Վրաստանում շարունակվում են բողոքի ակցիաներն՝ ընդդեմ «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի
ԵՄ առաքելությունը քննադատողները աջակցում են Հայաստանի անվտանգության թշնամիներին
13:50
Ռուսաստանը հարվածներ է հասցրել Զապորոժիեի արդյունաբերական ենթակառուցվածքին
Անկասկած կարող ենք հավակնել շատ ավելի լուրջ գումարների. արդյունավետության ապացույց է պետք Արևմուտքին
Պատգամավորը կարևոր ձեռքբերում է համարում սահմանազատումն Ալմաթիի հռչակագրի հիման վրա իրականացնելու շուրջ Հայաստանի ու Ադրբեջանի պայմանավորվածությունը
Նման մեթոդներով խուլիգանության դեմ չեն պայքարում. բռնապետական համակարգին է բնորոշ
Հայաստանի տարածքներից զիջելու մասին ցանկացած խոսակցություն լկտի սուտ է. ԱԺ փոխնախագահ
Լավրովը դեմարշ է հայտարարել հա-ադրբեջանական «համաձայնությանը»
Բացահայտվել է «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ում առանձնապես խոշոր չափերով հափշտակությունների և փողերի լվացման բազմադրվագ դեպքը

Քելլի Օսբորն. էվոլյուցիա

Վերջերս Քելլի Օսբորնը հաճախ է հանդես գալիս բարձրագոչ հայտարարություններով և դառնում է սկանդալների մասնակից։ Այս շաբաթ spletnik.ru-ն որոշել է հենց նրան ընտրել որպես իր «Էվոլյուցիա» բաժնի հերոսուհի։

Քելլի Միշել Լի Օսբորնը ծնվել է 1984 թ. հոկտեմբերի 27-ին Լոնդոնում, լեգենդար ռոք-երաժիշտ Օզզի Oսբորնի և նրա տիկին Շարոնի ընտանիքում։

Նրա մանկությունը համընկել է հոր ճանաչվածության գագաթնակետին հասնելու հետ, հենց այդ պատճառով էլ նա իր մանկության մեծ մասն անցկացրել է պարբերական տուրնեներում և ամբողջ աշխարհի հոթելներում։ Դրանով հանդերձ՝ նրան հաջողվել է սովորել անգլիական լավագույն դպրոցներում։

2002 թ. ամերիկյան հեռուստաալիքներով սկսեց հեռարձակվել մեր օրերում էլ հանրահայտ «Օսբորնների ընտանիք» ռեալիթի-շոուն, որին մասնակցում էր Քելլիի ընտանիքը։ Նախագիծը մեծապես սիրվեց հանդիսատեսի կողմից, և այդ օրվանից Քելլին ընկավ շոու-բիզնեսի աշխարհը։

Այդ ժամանակ էլ նա լույս ընծայեց իր առաջին երաժշտական ալբոմը, որը ստացել էր Shut Up անունը։ Այն լսարանի կողմից բավականին սառն ընդունելություն ունեցավ։

2002-ից 2004 թթ. գոյատևեց Քելլիի սեփական բրենդը՝ Stiletto Killers-ը։ Այն մասնագիտացած էր պանկ-ռոք հագուստի դիզայնի վրա։

Դրանից հետո Քելլին որոշեց իր ուժերը փորձել դերասանական գործում և նկարահանվեց այն ժամանակ հայտնի «Անցումային տարիք» սերիալում։

2005 թ. լույս տեսավ նրա նոր ալբոմը՝ Sleeping in the Nothing-ը։ Դրա ժանրն այլ էր, ագրեսիվ պանկ-ռոքին փոխարինել էր մեղեդային փոփը։

Արդյունքում նա հասցրեց աշխատել նաև որպես մոդել, տարբեր մրցանակաբաշխությունների (օրինակ՝ MTV Music и Video Awards) վարող, մի քանի անգամ խաղալ կինոյում և նույնիսկ դառնալ «Չիկագո» մյուզիքլի դերասանուհի։

Այս շրջանում Քելլին նաև դառնում է տարբեր սկանդալների գլխավոր մեղավորը. նրան մի քանի անգամ ձերբակալում են, նա առողջական խնդիրներ է ունենում ալկոհոլի և թմրանյութերի օգտագործման հետ կապված։

Հետաքրքիր է, որ 2009 թ. նա նշանված էր մոդել Լյուկ Ուորլի հետ։ Ճիշտ է, մեկ տարի հետո զույգը բաժանվեց։ Այդ ժամանակ էլ Օսբորնը մասնակցեց «Պարեր աստղերի հետ» շոուին, որտեղ նրա զուգընկերը պարահանդեսային պարերի հոլանդացի չեմպիոն Լուիս վան Ամստելն էր։ Արդյունքում զույգը գրավեց պատվավոր երրորդ տեղը։

2011-ից Քելլին սկսեց աշխատել որպես E! հեռուստաընկերության ֆեշըն-թղթակից, իսկ հետագայում՝ նաև «Մոդայիկ վերահսկողություն» շոուի հաղորդավարներից մեկը՝ Ջոան Ռիվերսի, Ջուլիանա Ռանչիչի և Ջորջ Կոցիոպուլոսի հետ։

Սակայն Օսբորնը լքեց այս պաշտոնն այս փետրվարի վերջին՝ կապված Ռանչիչի և Զենդաի Կոլումանի մասնակցությամբ սկանդալի հետ։

2013 թ. հայտնի դարձավ, որ Քելլին նշանվել է իր սիրեցյալ շեֆ-խոհարար Մեթյու Մոսհարթի հետ, որի հետ նա ծանոթացել էր երկու տարի առաջ։ Սակայն այս դեպքում ևս նա չկարողացավ ընտանեկան երջանկություն հյուսել. 2014 թ. նրանք հեռացան միմյանցից։

Արժե նշել, որ հաղորդավարուհին ու երգչուհին մեկ անգամ չէ, որ բավականին կտրուկ փոխել է իր ոճը՝ հետևելով իր ներքին պոռթկումներին։ Շատերն են նրան հիշում թե՛ որպես շիկահեր, թե՛ որպես սևահեր՝ մինչ այն, երբ մեր օրերում նա դարձավ մանուշակագույն երանգի մազերով։

2002 год

2003 год

2004 год

2005 год

2006 год

2007 год

2008 год

2009 год

2010 год

2011 год

2012 год

2013 год

2014 год

2015 год

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում