Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը խոստանում է զգալիորեն նվազեցնել գաղթականների հոսքը՝ ընտրություններում իր հաղթանակի դեպքում, գրում է The Telegraph-ը։
«Ես կարող եմ միանգամայն հստակ ասել այն մարդկանց, ովքեր մտահոգվում են դրա մասին՝ ես լսում եմ ձեզ, ես լսում եմ ձեր անհանգստությունը, ես ստանում եմ ձեր հաղորդագրությունները։ Միգրացիայի մակարդակի նվազեցումը տարեկան մինչև 100 հազար մարդ մնում է մեզ համար որպես նպատակ։ Միգրացիան ազգաբնակչության վրա զգալի ազդեցություն է ունենում»,- ասել է վարչապետը։
Հրատարակությունը նշում է, որ Քեմերոնի կառավարման տարիներին միգրանտների թիվը Մեծ Բրիտանիայում աճել է մինչև 298 հազար։ Այս մակարդակն ավելի բարձր է, քան երբ նրա նախորդ, լեյբորիստ Գորդոն Բրաունը հրաժարական տվեց։