«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում Ալբանիայի ազգային հավաքականը սեփական հարկի տակ ընդունեց Հայաստանի ընտրանուն:
Հանդիպումն ավարտվեց Ջիանի դե Բիազիի սաների հաղթանակով: Առաջին խաղակեսի առաջին րոպեներին հանդիպման հաշիվը բացելուց հետո Հայաստանի հավաքականը սկսեց ավելի շատ ուշադրություն դարձնել պաշտպանությանը:
Երկրորդ խաղակեսում տասը հոգով մնալուց հետո Հայաստանի հավաքականն ավելի թուլացավ: Մեր հավաքականի գլխավոր մարզիչ Բերնար Շալանդը չէր շտապում փոփոխություն կատարել: Հայաստանի ընտրանու ուժերը սպառվեցին, որի պատճառով Ալբանիայի հավաքականը կարողացավ երկրորդ գնդակն ուղարկել մերոնց դարպասը:
Այսպիսով, Հայաստանի ազգային հավաքականը պարտվեց Ալբանիային և տեսականորեն կորցրեց «Եվրո-2016» մրցաշարին մասնակցելու հնարավորությունները:
Ներկա պահին I խմբի մրցաշարային աղյուսակն ունի այսպիսի տեսք.
1 Դանիա – 7
2 Ալբանիա – 7
3 Պորտուգալիա – 6
4 Սերբիա – 1
5 Հայաստան -1
Ալբանիա – Հայաստան` 2:1
0:1 Մովսիսյան (4՛), 1:1 Մավրայ (77՛), 2:1 Գաշի (81՛)