Thursday, 18 04 2024
21:50
Արքայազն Ուիլյամը կնոջ մոտ քաղցկեղի ախտորոշումից հետո վերադարձել է հանրային պարտականությունների կատարմանը
«Գարդման-Շիրվան-Նախիջևան համահայկական միությունն անդրադարձել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպանի հետկանչին
Բերդկունքի ամրոցը կվերականգնվի և կվերածվի արգելոց-թանգարանի
Շարժվել Արևմուտք առանց Վրաստանի Հայաստանը չի կարող
21:10
Իտալիայի ոստիկանությունը ձերբակալել է ամենափնտրվող ամերիկացի հանցագործներից մեկին
Դավիթ Տոնոյանը կմնա կալանքի տակ
Դեսպանը Բաքվից Փարիզ, իսկ Փարիզից դեսպան՝ Երեւան
ՀՀ ԱԽ քարտուղարը ԵԱՀԿ ՄԽ Ֆրանսիայի համանախագահին է ներկայացրել ՀՀ- Ադրբեջան բանակցային գործընթացի վերջին զարգացումները
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ն ակնկալում է, որ ԱՄՆ դեսպանը կնպաստի ԼՂ հայերի վերադարձի ժամկետների և միջոցների մատնանշմանը
Վարչապետը և Fichtner-ի պատվիրակությունը քննարկել են ՀՀ կառավարության և ընկերության միջև հետագա փոխգործակցության հարցեր
Լքելով Արցախը ռուսները խփեցին վերջին մեխը «Նոյեմբերի 9»-ի դագաղի վրա
20:30
Դուբայի օդանավակայանը աստիճանաբար վերաբացվում է
Վարչապետը և ԵԱՀԿ Մինսկի խմբի Ֆրանսիայի համանախագահն անդրադարձել են տարածաշրջանային նշանակության հարցերի
Բրյուսելյան հանդիպման մասին ադրբեջանական լրատվամիջոցներում հրապարակված թուղթը կեղծ է. ՀՀ ԱԳՆ
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
Գերմանիայում ձերբակալել են 2 տղամարդու, որոնք կասկածվում են ՌԴ-ի օգտին լրտեսություն անելու մեջ
Դավիթ Տոնոյանը կշարունակի մնալ կալանքի տակ․ դատարանը մերժել է պաշտպանների միջնորդությունը
Բացահայտվել է ավելի քան 13 կգ թմրամիջոցի մաքսանենգության դեպք․ հետախուզվողը հայտնաբերվել է
2 տղամարդու կողմից 13-ամյա աղջկա նկատմամբ սեքսուալ բնույթի գործողություններ կատարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
19:10
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են DDF2024 համաժողովը և արժանացել հատուկ մրցանակների
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների զոհերի թիվը հասել է գրեթե 34 000-ի
18:40
Lufthansa-ն երկարաձգել է դեպի Թեհրան և Բեյրութ թռիչքների դադարեցումը մինչև ապրիլի 30-ը
18:30
Իրանից նավթի արտահանման ծավալը հասել է վեցամյա առավելագույնին. Financial Times
18:20
Իրանի արտգործնախարարը հայտնել է, որ Իսրայելին հարվածելուց առաջ և հետո հաղորդագրություններ են ուղարկվել ԱՄՆ-ին
Իսրայելը հարվածել է Լիբանանում Հզբոլլահի դիրքերին
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
Կենտրոնում հացենին ընկել է ավտոմեքենայի վրա
Ռուսաստանը բացում ու ձեռնո՞ց է նետում
17:50
Իրանը սպառնացել է պատասխան հարված հասցնել Իսրայելի միջուկային օբյեկտներին

Կյանքը հեշտացնող հինգ միջոց

Կյանքը հեշտացնող բազմաթիվ միջոցներ կան, healthinfo.ua-ն ներկայացնում է դրանցից մի քանիսը.

1. Խնդիրները լուծեք առաջացման կարգով։ Մի՛ փորձեք ամեն ինչ նախատեսել, ծրագրել ու վերահսկել, այն էլ՝ մի քանի ամսվա համար։ Դա անհնար է, միայն իզուր կվատնեք ուժերը և կնյարդայնանաք։ Ավելի լավ է կենտրոնանալ մի բանի վրա, օրինակ՝ այն բանի, ինչը պետք է ավարտել վաղը։ Աշխատեք կենտրոնանալ միայն առաջնային և կարևոր խնդիրների վրա։ Ամեն անպետք հարց լուծեք որոշ ժամանակ անց, կամ ավելի լավ է՝ հետաձգեք անկարևոր հարցերի լուծումն անորոշ ժամանակով։ Երկու կամ երեք խնդրի լուծումն ավելի արդյունավետ կլինի, եթե դուք կենտրոնանաք միայն դրանց վրա և չսփռեք ձեր ուշադրությունն այդ պահին մնացյալ անկարևոր հարցերի վրա։

2. Փոխեք ձեր կյանքը փուլերով։ Չարժե կյանք մտցնել մեծ փոփոխություններ, այն էլ՝ միանգամից։ Շատ դժվար է հրաժարվել հին սովորություններից և կյանք մտցնել նորերը։ Փոփոխությունները պետք է աստիճանական լինեն։ Պահպանելով այս բոլոր կանոնները՝ դուք կկարողանաք ձեր կյանքն ավելի լավը դարձնել։

3. Զբաղվեք սիրելի գործով։ Եթե չսիրած գործով եք զբաղվում, թեթևությունն ու հաջողությունը երբեք չեն մտնի ձեր կյանք։ Եթե ձեր հիմնական զբաղմունքը ձեզ ձանձրացրել է, սկսեք զբաղվել որևէ նոր բանով։ Աշխարհը չի կարող կանգնել միևնույն տեղում, այդպես էլ մարդն է, նա չի կարող անընդհատ աշխատել միևնույն նախագծի վրա, կատարել միապաղաղ աշխատանք։ Կյանքում միշտ պետք է տեղը զիջել նորին։ Այն, ինչ մեզ համար հետաքրքիր ու կարևոր էր երեկ, այսօր արդեն ոչ արդիական է դառնում։ Եթե զգում եք, որ ձեր աշխատանքն այլևս չի պատճառում այն հաճույքը, որը պատճառում էր առաջ, ապա անպայման պետք է փոխել կյանքը։

4. Եթե ուզում եք առաջ շարժվել, պիտի մոռանաք անցյալի անհաջողությունների մասին։ Եթե անընդհատ մտածեք, որ այլևս երբեք ոչ ոքի չեք հասնի և ոչինչ չեք փոխի, առաջ ընթանալ չի հաջողվի, ուղղակի չի բավականացնի էներգիան, որը ծախսվել է այն մտքի վրա, ինչը գոյություն չունի։ Դա ազդում է հոգեկանի վրա և զրկում է ինքն իր հանդեպ հավատից։ Որսացեք կյանքի պահերը, կարևորը մի՛ կորցրեք՝ հանուն երկրորդականի։ Մի՛ փորձեք մտածել երեկվա կամ վաղվա օրվա մասին, հաճույք ստացեք այսօրվա իրադարձություններից և դրական էմոցիաներից։

5. Աշխատեք ձեզ շրջապատել այն մարդկանցով, ովքեր ձեր կյանքը հեշտ ու գեղեցիկ են դարձնում։ Եվ ընդհակառակը, հեռացեք այն մարդկանցից, ովքեր ձեր կյանքը բարդ ու անուրախ են դարձնում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում