«Եվրո-2016»-ի ընտրական փուլի շրջանակներում «Էլբասան Արենա» մարզադաշտում ընթանում է Ալբանիա – Հայաստան հանդիպումը:
Ընթանում է հանդիպման 20-րդ րոպեն, Հայաստանի ազգային հավաքականը Յուրա Մովսիսյանի գոլի շնորհիվ հաղթում է նվազագույն հաշվով:
Հավելենք, որ դեղին քարտով զգուշացվեց Ալբանիայի հավաքականի ավագ Լորիկ Ցանան Յուրա Մովսիսյանի հանդեպ կանոններ խախտելու համար: