Ալբանիայի «Էլբասան Արենա» մարզադաշտում շարունակվում է «Եվրո-2016»-ի ընտրական փուլի Ալբանիա – Հայաստան խաղը: 30-րդ րոպեի դրությամբ հաշիվը 0:1 է: Մեր ընտրանին առջևում է հաշվի մեջ:
Հենրիխ Մխիթարյանի գեղեցիկ անցումից ու փոխանցումից հետո գնդակի ուղղությունը դեպի մրցակցի դարպասն է շեղել Յուրա Մովսիսյանը:
Պաշտպանության կենտրոնում գերազանց է գործում Գաել Անդոնյան – Ռոբերտ Արզումանյան զույգը: Հսկայածավալ աշխատանք է կատարում նաև Արթուր Եդիգարյանը:
Արդյունավետ են գործում նաև Մխիթարյանն ու Պիզելին` հաջողությամբ նպաստելով թիմի կառուցողական խաղին: