ԱՄՆ ռազմաօդային ուժերի ինքնաթիռները սխալմամբ հարվածել են Իրաքի կառավարական զորքերի դիրքերին, հաղորդում է Fars գործակալությունը:
ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ գործողությանը մասնակցող ամերիկյան ինքնաթիռները հարձակվել են Իրաքի Թիքրիթ քաղաքում տեղակայված իրենց դաշնակիցների վրա: Հարձակման հետևանքով վիրավորվել է մի քանի զինծառայող: Զոհերի մասին չի հաղորդվում: