Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ արաբական երկրների ռազմական գործողությունը Եմենում կարող է սկսվել մոտ օրերս, հայտարարել է Եմենի արտգործնախարար Ռիյադ Յասինը։
«Անհրաժեշտ է, որպեսզի զորքերը Եմենում հնարավորինս շուտ սկսեն ռազմական գործողությունը, որպեսզի գործերը համաձայնեցված ընթանան, և դա կարող է տեղի ունենալ մի քանի օրվա ընթացքում»,-CNN-ին տված հարցազրույցում ասել է նա։
Եմենում անցկացվում է միջազգային ռազմական գործողություն, որին մասնակցում են մի շարք արաբական երկրներ՝ Սաուդյան Արաբիայի գլխավորությամբ։ Կոալիցիան օդային հարվածներ է հասցնում շիաական ապստամբ-հուսիթների ռազմական օբյեկտներին, որոնք հունվարին գրավել էին կառավարական հաստատությունները Սանայում և ստիպել նախագահին ու կառավարությանը հրաժարական տալ՝ սկսելով քաղաքական բարեփոխումներ։