Թուրքիայի հարավ-արևելքում ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով զոհվել է առնվազն 12, վիրավորվել` 5 մարդ:
Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն` վկայակոչելով տեղի ԶԼՄ-ներին, վթարը տեղի է ունեցել Շանլըուրֆա նահանգում` թեթև մարդատար ավտոմեքենայի, միկրոավտոբուսի և բեռնատարի բախման հետևանքով:
Տեղի ոստիկանության տվյալներով` չորս մարդ զոհվել է վթարի վայրում, ևս ութը` հիվանդանոցում: