Friday, 19 04 2024
Սպասվում է կարճատև անձրև
Ռուսների պլան Բ-ն չաշխատեց. մենք դառնում ենք Արևելյան Եվրոպա
Ինչպե՞ս են այս տարի նշելու քաղաքացու օրը. «Հրապարակ»
Ինչո՞ւ ուղղաթիռով. «Հրապարակ»
ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ»
Օֆերտան պայթեց. Ավանեսյանի ձախողումը. «Ժողովուրդ»
Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին». «Հրապարակ»
Ի՞նչ է փոխվել. Ինչո՞ւ Փաշինյանը հետողորմյա արեց. «Հրապարակ»
Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են. քաոս. «Ժողովուրդ»
Երեւանի կարեւոր, բայց ուշացած արձագանքը
01:00
«G7-ին անհրաժեշտ է հնարամտություն և ճկունություն». Քեմերոն
00:45
Քենիայում վթարի է ենթարկվել ուղղաթիռ, որում գտնվել է երկրի պաշտպանության ուժերի պետը
00:30
Թեհրանի պատասխան գործողություններն ավարտվել են
00:15
ԱՄՆ-ն դեմ կքվեարկի ԱԽ առաջարկած բանաձևին
Սոչիի դատարանը կալանավորել է հումորիստ Ամիրան Գևորգյանի սպանության մեջ կասկածվողին
Քաշքշել, ոտքերով հարվածել և կոտրել են «Թաեքվենդոյի ֆեդերացիայի» նախագահի քիթը
Միակողմանի զիջումները դառնում են երկկողմանի՞. նոր սցենար է գործում
Երևանում ծեծի են ենթարկել բանկի կառավարչին և աշխատակցին
Ռուսները գնում են վերադառնալու համար. «Նոյեմբերի 9»-ի պատրվակը պետք է չեզոքացնել
Վթար, գազի արտահոսք. 29 հոգու մեղվի խայթոցից տեղափոխել են հիվանդանոց
ԵՄ դիտորդները մնացել են Մոսկվայի և Բաքվի կոկորդին
«Եկան, տվեցին, գնացին». ռուսական կողմը փորձում է լղոզել իր ձախողումը
Երևանից հստակ արձագանք ենք ակնկալում ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ պայմանավորվածությունների մասին․ Զախարովա
«Ղարաբաղի հայերը պետք է վերադարձի հնարավորություն ունենան». Զախարովա
Տոբոլ գետի ջրի մակարդակը կրկին բարձրացել է. մի շարք բնակավայրերի բնակիչներ կտարհանվեն
Չզարմանաք, եթե ՌԴ բազան փոխարինվի ՆԱՏՕ-ի զորքով. Զախարովա
36 կգ. ոսկի, 293 մլն ռուբլի. ով է Ռուսաստանից ուղղորդել
23:30
Իրանը մտադիր է ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական համագործակցությունը. դեսպան
ՀՀ ՄԻՊ-ը մասնակցել է Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցի կառավարման խորհրդի առցանց նիստին
Թուրքիայում 5.6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Ծառուկյանի ֆեյսբուքյան էջից հեռացվել է նրա քաղաքական անցյալը

«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում 40 հազարից ավել հետևորդ ունեցող ԲՀԿ նախկին նախագահ, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի էջը վերապրոֆիլավորվել է:

Նախկինում այս էջի թարմացումներին հետևողները կարող էին տեսնել եռյակի հանրահավաքներում Գ. Ծառուկյանի ելույթները, «թեժ աշնան» հանրահավաքներից լուսանկարներ՝ Լևոն Տեր-Պետրոսյանի, Րաֆֆի Հովհաննիսյանի և մյուսների մասնակցությամբ: Այս էջում հնարավոր էր տեսնել նաև Ծառուկյանի՝ փետրվարի 5-ին հրավիրած հասարակական և քաղաքական ուժերի մասնակցությամբ խորհրդաժողովի լուսանկարները, Ծառուկյանի՝ հետագայում ճակատագրական դարձած ելույթի վիդեո տարբերակը:

Այժմ Գագիկ Ծառուկյանի քաղաքական անցյալին առնչվող բոլոր նյութերը ջնջված են, և այս էջ առաջին անգամ այցելողը տպավորություն կստանա, թե Ծառուկյանը երբեք էլ քաղաքականությամբ չի զբաղվել, երբեք չի ղեկավարել քաղաքական ուժ, իշխանությունների հրաժարականի պահանջ չի դրել և ոչ մի առնչություն չի ունեցել ընդդիմադիր քաղաքական ուժերի հետ:

«Առաջին լրատվական»-ի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամլո խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց, որ Գագիկ Ծառուկյանի ֆեյսբուքյան էջը փոփոխությունների է ենթարկվել. «Նախկինում ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի էջը պարզապես վերապրոֆիլավորվել է և վերածվել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի պաշտոնական ֆեյսբուքյան էջի: Համապատասխանաբար էջի բովանդակությունն է աստիճանաբար փոխվում, թարմացվում և այսուհետ այդ էջում առավելապես տեղ են գտնելու որպես Օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գործունեության հետ կապված մանրամասներ»,- ասաց Տոնոյանը:

Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն Ծառուկյանի ֆեյսբուքայն էջից վերացվում են նախկինում նրա քաղաքական գործունեությանն առչնվող բոլոր տեղեկությունները, Իվետա Տոնոյանն ասաց. «Վերապրոֆիլավորման արդյունքում որոշ բաներ ավելացվում են, որոշ բաներ ջնջվում, տեսադարանն է թարմացվում, վիդեոարխիվը, այսպես ասեմ՝ ընթացիկ աշխատանքներ են տարվում: Լայն առումով էջը վերապրոֆիլավորվել է»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում