Thursday, 25 04 2024
Ստամբուլում օդի աղտոտվածությունը հասել է վտանգավոր մակարդակի
Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել սահմանազատման գործընթացի մասին զեկույցով
Իլհամ Ալիևը ժամանել է Գերմանիա
ՌԴ իրավապահների, Ռումինիայի և Լեհաստանի Ինտերպոլի կողմից հետախուզվողներ են հայտնաբերվել «Զվարթնոց» օդանավակայանում
22:45
Վիվա-ՄՏՍ. Արևային ֆոտովոլտային կայան՝ սահմանապահ Երասխի մանկապարտեզում
Էրդողանի «իրաքյան գամբիտը»
Նոյեմբերի 9-ին պետք է հետ կանչել «նոյեմբերի 9»-ի փաստաթուղթը
Ալիևը ստում է. սահմանազատման առաջարկը եկել է ԱՄՆ-ից
Սահմանազատումը մտել է Կիրա՞նց. հակասական քարտեզներ
Ալիևը խուսափում է Արևմուտքից. ԱԳ նախարարների Ղազախստանում հանդիպումը դրա մասին է
Կինը ոտքով ու ձեռքով հարվածներ է հասցել ոստիկանին․ Այժմ նրան որոնում են
2023Թ․ Համաշխարհային ռազմական ծախսերը հասել են պատմական առավելագույնին
Հայաստանի շանսը
Հետախուզման մեջ գտնվող ԱՄՆ քաղաքացի բժիշկը հանձնվել է ԱՄՆ-ին
21:30
Շվեդիայի վարչապետը հայտարարել է ՆԱՏՕ-ին պաշտոնական ինտեգրման ավարտի մասին
ԱԺ ՄԻՊ և հանրային հարցերի մշտական հանձնաժողովին են ներկայացվել ՀՀ ՄԻՊ- ի գործունեության տարեկան հաղորդումը և զեկույցը
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցողը մեղադրվում է ծեծի և խուլիգանության համար
Դեպի ուր կհոսեն ներքաղաքական «ստորջրյա» լիցքերը
Ռուբեն Վարդանյանին թույլ է տրվել խոսել ընտանիքի հետ. hարազատները խնդրել են դադարեցնել հացադուլը
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանում «Հեզբոլլահի»-ի օբյեկտներին
20:30
Ջամայկայում հայտարարել են հանրապետություն հռչակվելու մտադրության մասին
20:20
Հայիթիի վարչապետի հրաժարականից հետո այդ պաշտոնը ժամանակավորապես վստահվել է Միշել Պատրիկ Բուավերին
ՀՀ ԱԺ նախագահը և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավարը քննարկել են Հայաստան-ԵՄ վիզաների ազատականացումը
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
19:50
ՄԱԿ-ի հատուկ զեկուցողը կոչ է անում պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ
Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 20 սյուն
Հիվանդության 829 կեղծ պատմագրի հիման վրա պետությունից հափշտակվել է մոտ 263,5 մլն հազ. դրամ. գործն ուղարկել է դատարան
Սիրիայի խորհրդարանի փոխնախագահն աջակցություն է հայտնել ՀՀ և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանագծման գործընթացին
Եվրոպոլը Վրաստանի 9 քաղաքացու է ձերբակալել Եվրոպայի գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության գործով
Զրույց Արման Բաբաջանյանի հետ

Ներիշխանական կրակը թեժանում է

Հայաստանի Ազգային ժողովի մեծամասնությունն անցնող շաբաթ քվեարկեց խորհրդարանում «Բյուջետային գրասենյակ» հիմնելու օգտին, որը ենթադրում է փորձագիտական խումբ, որն էլ իր հերթին զբաղվելու է բյուջետային ծախսերի ուսումնասիրություններով և տեղեկատվություն է տրամադրելու խորհրդարանականներին:

Այլ կերպ ասած` Ազգային ժողովը ստեղծում է մի մարմին, որը դիտարկելու է կառավարության բյուջետային գործունեությունը: Իսկ բյուջեն Հայաստանում հանդիսանում է այն կարկանդակը, որն էական կարգավորիչ դեր ունի ներիշխանական, ներհամակարգային հարաբերություններում, որը հանդիսանում է քվոտավորված տնտեսա-քաղաքական համակարգի առանցքը: Ասել է թե` խորհրդարանը լրացուցիչ լծակ կամ առնվազն աչք է ստանում կառավարության գործունեությունը վերահսկելու համար: Ընտրական փուլին ընդառաջ այդ իրավիճակը միանգամայն համահունչ է այն իրողություններին, որ առկա են իշխանական համակարգում: Իսկ իշխանական համակարգում առկա իրողությունները բնորոշվում են տարբեր խմբերի շահերով, որոնցից առանցքային ներկայացուցիչներից մեկը վարչապետ Հովիկ Աբրահամյանն է:

Հովիկ Աբրահամյանը փետրվարյան իրադարձությունների արդյունքում, ըստ էության, կուսակցություն է ստացել՝ ԲՀԿ-ն: Աբրահամյանը երեկ հայտարարել է, որ ԲՀԿ-ն և նրա նորընտիր նախագահը որևէ մեկին որևէ բան ապացուցելու կարիք չունեն: Այդպիսով վարչապետը պատասխանել է այն հարցերին, որ ԲՀԿ-ի հետևում արդեն կանգնած է ինքը: Մինչև Հովիկ Աբրահամյանը կպատասխաներ այդ հարցին, հարցին, ըստ էության, պատասխանել էր ԲՀԿ-ն՝ դեմ հանդես գալով կառավարության դեմ խորհրդարանի նոր լծակի ստեղծմանը, այսինքն` պաշտպանելով կառավարության շահերը:

Փետրվարին ԲՀԿ-ն կազմաքանդելով` այդ կուսակցությունը նոր ձևով Հովիկ Աբրահամյանի տրամադրության տակ դնելուց հետո Սերժ Սարգսյանը, փաստորեն, Հովիկ Աբրահամյանի հանդեպ լրացուցիչ լծակ է սահմանում խորհրդարանի միջոցով: Այսինքն` թվացյալ հավասարակշռության խախտումը վերականգնում է, Աբրահամյանի թվացյալ առավելությունը չեզոքացնում: Այսպիսով, «Բյուջետային գրասենյակի» ստեղծումը ներհամակարգային կոնֆլիկտ է առաջ բերում խորհրդարանի և կառավարության, ասել է թե` խորհրդարանական մեծամասնության և Հովիկ Աբրահամյանի միջև, առաջ է բերում շահերի բախում:

Սրանից չի հետևում, որ կառավարությունն ու խորհրդարանն այսուհետև միմյանց վրա են հարձակվելու: Պարզապես շահերի բախումը ստեղծում է նոր իրավիճակ, որը չի կարող անհետևանք լինել ներիշխանական հարաբերություններում: Որովհետև մի բան է խորհրդարան-կառավարություն հարաբերությունը, երբ պառլամենտը վեահսկողական գործուն ֆունկցիաներ չունի, և մեկ այլ բան է այդ հարաբերությունը, երբ կա նման ֆունկցիա: Առնվազն ներքին տրամադրությունների առումով ազդեցությունն անխուսափելի է լինելու: Իսկ Հայաստանի իշխանական համակարգը, մեծ հաշվով, հենց տրամադրությունների, տրամադրվածությունների համակարգ է, քանի որ այստեղ ինստիտուտները չեն որոշիչը, այլ անձերը: Իսկ անձը նշանակում է էմոցիաներ, տրամադրություն, տրամադրվածություն: Գործոններ, որոնք անգամ ամենապրագմատիկ անձանց դեպքում առնվազն որոշակի պահերի ունենում են նշանակություն:

Այսպիսով, սրվում է Հովիկ Աբրահամյանի և խորհրդարանական մեծամասնության միջև անձնական հարաբերությունների մթնոլորտը: Սրան զուգահեռ` «Բյուջետային գրասենյակի» ստեղծումը իշխանական համակարգում մեկ այլ կոնֆլիկտ էլ է հասունացնում: Հասունանում է կոնֆլիկտ կառավարությունը, բյուջետային ծախսերը ուսումնասիրող մեկ այլ կառույցի՝ Վերահսկիչ պալատի միջև: «Բյուջետային գրասենյակը», փաստորեն, դառնում է Վերահսկիչ պալատի ստվերը: Նրանք երկուսն էլ ուսումնասիրելու են բյուջետային ծախսերը, սակայն ենթակայությունները տարբեր են: Այսպիսով, Իշխան Զաքարյանը, ըստ էության, որոշակի մոնոպոլ դիրքեր է կորցնում, ինչքան էլ որ «Բյուջետային գրասենյակի» ֆունկցիաներն ու լիազորությունները համադրելի չեն ՎՊ հետ: Այս իմաստով, ԲԳ-ն փաստացի դառնում է ոչ միայն կառավարությունը, այլ նաև ՎՊ-ն վերահսկող մարմին, քանի որ ՎՊ գործողություններում և գործունեության մեջ անճշտություն թույլ տալու դեպքում դրանք կբացահայտվեն ԲԳ գործունեության արդյունքում:

Այսպիսով, որոշակի անջրպետ է առաջանում նաև կառավարություն-Վերահսկիչ պալատ հարաբերություններում կամ միգուցե նաև պարզապես Հովիկ Աբրահամյան-Իշխան Զաքարյան մակարդակում: Աբրահամյանն ու Զաքարյանը չեն կարող որևէ բան պայմանավորվել բյուջետային ծախսերի ուսումնասիրության հարցում, քանի որ այդ ծախսերն ուսումնասիրողը արդեն չի լինելու միայն Վերահսկիչ պալատը:

Այսպիսով, կատարվում է քայլ, որը ներիշխանական համակարգում կարևորագույն նշանակություն ունեցող բյուջետային ծախսերի ուսումնասիրության կամ վերահսկման ոլորտում առաջացնում է շահերի խաչաձև բախում: Իսկ շահերի բախումը, ինչպես հայտնի է, առանցքային նշանակություն ունի կոռուպցիոն ռիսկերի կառավարման տեսանկյունից: Սակայն մյուս կողմից դժվար է պատկերացնել, որ Հայաստանի իշխանական համակարգում տեղի ունենան քայլեր, որոնց բուն նպատակն իսկապես կոռուպցիոն ռիսկերի կառավարելիությունը, դրանց չեզոքացումն է:

Միգուցե հակառակը՝ կոռուպցիոն ռիսկերի կենտրոնացումն է նպատակը, շահերի բախման և, այսպես ասած, գերատեսչական մրցակցայնության մակարդակի բարձրացման միջոցով, երբ տարբեր բևեռները զրկվում են, այսպես ասած, որևէ մասշտաբի կոռուպցիոն ինքնավարության հնարավորություններից, և համակարգը ընդհանուր առմամբ դառնում է հաշվետու: Սերժ Սարգսյանին շահերի նմանօրինակ բախում առաջացնելը անհրաժեշտ է այս նկատառումից ելնելով: Ընտրական փուլից առաջ նրա համար կարևոր է իր համար համակարգի հաշվետվողականության աստիճանի շոշափելի բարձրացումը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում